Պրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր» Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին Ալիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվել ԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Մայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» 

Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՖՖ նախագահի հայտարարությունների և խորհրդարանական ընտրություններին իր դիրքորոշման մասին

Քաղաքական

Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը HSBC բանկում գրավ է դրված 26 մլն դոլարի դիմաց: Այս մասին նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նա նշեց, որ անգամ գրավից հանելուց հետո այն կրկին ըստ նշանակության օգտագործելը շատ բարդ կլինի: Այս և մի շարք այլ թեմաների շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ՝ պարզելու, թե որքան է կազմում պարտքը, ինչ վիճակում է մարզադաշտը, ինչպես նաև՝ մասնակցելո՞ւ է արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ։

- Պարո՛ն Աղաբաբյան, ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտը գրավ է դրված 26 մլն դոլարով, իսկապե՞ս դեռևս այդքան պարտք ունեք բանկին։

-  ՀՖՖ նախագահին սխալ տեղեկություն են տվել, քանի որ 26 մլն դոլարը բանկի կողմից գնահատված աճուրդային գինն է։ Իսկ մեր պարտքը բանկին՝ ընդամենը 3 մլն դոլար է։

- Վանեցյանը նշեց, որ մարզադաշտի վերակառուցման համար անհրաժեշտ կլինի շատ ավելին, քան գրավն է։ Բացի այդ՝ նշել էր՝ փաստ չէ, որ վերակառուցումից հետո ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն թույլ կտան այնտեղ հանդիպումներ անցկացնել, քանի որ մի շարք առումներով՝ մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Ճի՞շտ է Վանեցյանի այս պնդումը։ 

- Համաձայն չեմ այդ տեսակետի հետ, քանի որ մարզադաշտն ՈւԵՖԱ-ի բոլոր պահանջներին համապատասխանում է։ Եթե չհամապատասխաներ՝ ինչպե՞ս կարող էինք նախագահների մասնակցությամբ Թուրքիայի հետ խաղն անցկացնել այստեղ, հետագայում ևս մի քանի միջազգային խաղ ընդունել մեր հարկի տակ։ «Հրազդան» մարզադաշտը լիովին համապատասխանում է ՈւԵՖԱ-ի պահանջներին։ Ինչ պայմաններ անհրաժեշտ են ժամանակակից ստադիոնին՝ «Հրազդան»-ն ունի։ Այն նաև եզակի ճարտարապետական շինություն է և 2018 թվականին Կառավարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ:

Վանեցյանին սխալ ինֆորմացիա են տվել՝ «Հրազդան» մարզադաշտի վիճակի հետ կապված։ Ուստի, ֆեդերացիան կարող է հանձնաժողով ստեղծել, այցելել, ուսումնասիրել և գնահատել, թե ինչպիսի վիճակում է այն, ոչ թե սխալ ինֆորմացիայի հիման վրա եզրակացություն անել։

Մարզադաշտը վերանորոգելու համար այնքան էլ մեծ գումարներ պետք չեն։ 2012թ. օգոստոսի 10-ին Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ կնքված` 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման մասին պայմանագրով, մարզադաշտը անհատույց կերպով, տրամադրվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղերն անցկացնելու համար, սակայն միառժամանակ անց՝ ՀՖՖ-ի նախկին նախագահը դադարեցրեց պայմանագրով նախատեսված հավաքականի մարզումները մեր հարկի տակ: Այդ ժամանակ խոտածածկը գերազանց վիճակում էր, հետագայում, երբ սննկացանք, չկարողացանք ֆինանսներ ուղղել խոտածածկի պահպանման համար, բազմիցս դիմեցինք Ֆեդերացիային, որ պայմանագրի շրջանակներում զբաղվի խոտածածկի խնամքով, սակայն ֆեդերացիայի նախկին նախագահը չարձագանքեց, ու հիմա խոտածածկն այնքան էլ լավ վիճակում չէ։ Եթե պայմանագիրը շարունակվի, եթե հավաքականը այստեղ խաղա, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մենք 20 տարով պայմանագիր ունենք, որից վեց տարին է ընդամենը անցել։ 

- Վանեցյանն ընդգծեց, որ ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտապես փոփոխում ու խստացնում են իրենց ստանդարտները: Այդ պատճառով ֆեդերացիան նախաձեռնել է նոր՝ «Ազգային», մարզադաշտի կառուցում: Անգամ հանդիպումներ են նախատեսվում ներդրողերի հետ։ Հնարավո՞ր է՝ նոր մարզադաշտ կառուցելու հանգամանքով է պայմանավորված ՀՖՖ նախագահի դիրքորոշումը։ 

 - Եթե ուզում են՝ թող կառուցեն, ինչքան շատ լինեն մարզադաշտերը, այնքան ֆուտբոլային կլինի մեր երկիրը։ «Հրազդան»-ը տարածաշրջանի ամենամեծ ստադիոնն է, ինչը փաստում է, որ արդեն իսկ համարվում ենք ֆուտբոլային երկիր։ Ես մեկ անգամ էլ եմ ասել՝ պատրաստ եմ մարզադաշտի 50 %-ը տալ պետությանը, միայն թե հոգ տանեն դրա մասին։

- Պարո՛ն Աղաբաբյան, անդրադառնանք նաև քաղաքական կյանքին։ Առաջիկայում տեղի կունենան ընտրությունները։ Ի՞նչ կասեք քաղաքական ուժերի դասավորումների մասին։

- Ոչ ոք չի կարող ասել, թե ժողովուրդն ում ընտրի։ Այսօր ժողովուրդը հստակ գիտի՝ ում տա իր ձայնը։ Ես, բնականաբար, իմ նախկին ընտրողներին հորդորում եմ՝ իրենց կարծիքն արտահայտեն, ոչ թե ուրիշի։

Հայաստանում այսօրվա խաղաղ վիճակը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանով, ուրիշ էլ ո՞ւմ պետք է ժողովուրդը ձայն տա։ Եվ ես, այո՛, սատարելու եմ Փաշինյանի կուսակցությանը։

- Պարբերաբար քննադատության են արժանանում Փաշինյանի նշանակած կադրերը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են նրանք։ Հավանո՞ւմ եք Փաշինյանի կադրային քաղաքականությունը։ 

- Ոչ ոք պրեզիդենտ կամ վարչապետ չի ծնվում։ Բոլորն էլ աշխատանքի արդյունքում կհմտանան։ Կարևորը երիտասարդության ֆակտորն է: Ես ընդունում եմ նրանց, նրանք եմ մեր ապագան։ Նորերը կարող են նաև սխալվել, դա էլ է նորմալ։ Բայց որ Հայաստանն այսօր վերածնունդ է ապրում՝ փաստ է։

-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք ինչ-որ կուսակցության շարքերում։

- Ես չեմ ուզում մասնակցել ընտրություններին։ Իմ տեղը զիջում եմ երիտասարդներին։ Իսկ ընտրություններին կսատարեմ Նիկոլ Փաշինյանին՝ որպես միակ տղա, որին ժողովուրդը հավատաց, ձայն տվեց ու գնաց նրա հետևից։

- Ի՞նչ եք կարծում՝ Հանրապետական կուսակցությունը պետք է լինի՞ խորհրդարանում։

- Մշտապես ասել եմ՝ Հանրապետականում սերնդափոխություն է հարկավոր։ Ինքնուրույն մտածող մարդիկ, երիտասարդներ են պետք, ոչ թե կամակատարներ։ Միայն այս պարագայում կարող են հայտնվել խորհրդարանում։

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2017թ կայացած խորհրդարանական ընտրություններում չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, ինչի արդյունքում չզբաղեցրեց նաև պատգամավորական աթոռ, թեպետ 2003 թվականից՝ խորհրդարանական բոլոր ընտրություններն անցնելով, տեղ էր գրավել խորհրդարանում: 

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր»Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատինԱլիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվելԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչԲաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անցՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըՄի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը
Ամենադիտված