«Մենք» դաշինքի 1-ին տասնյակը հայտնի է
Քաղաքական
Հայտնի է դարձել «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից ձեւավորված «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը:
Ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:
Նրան կհաջորդեն «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։ Վերջինս ՀՀ նախկին գլխավոր դատախազներից է: Ցուցակի 6-րդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է, այնուհետեւ հաջորդում են Անահիտ Ադամյանը (անկուսակցական), Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ), Արա Կետիկյանը (Հանրապետություն, ԵԿՄ անդամ), իսկ տասնյակը եզրափակում է «Ազատ դեմոկրատներից» Արմեն Առաքելյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)