«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
Քաղաքական
«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Կուսակցության ցուցակը կգլխավորի քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ երկրորդ համարը լինելու է Մարիամ Մանուկյանը, երրորդ համարը՝ Գևորգ Հովսեփյան, չորրորդը՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդը՝ Լևոն Թումանյանը: «Լևոն Թումանյանը ֆինանսիստ է, մենք խորհրդարանում մեր աշխատանքները ցանկանում ենք սկսել ֆինանսական ռեֆորմից»,- ասաց Շիրինյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)