Ինչ առաքելություն ունի Լևոն Շիրինյանի կուսակցությունը
Քաղաքական
«Մտնում ենք թավշյա հեղափոխության իդեաները պաշտպանելու, նախկին ռեժիմի ռեստավրացիան թույլ չտալու նպատակով: Մենք քաղաքական պայքարի ենք մտնում մշակութային քաղաքակրթական վերածննդի համար և կարծում եմ՝ մեզ հաջողվելու է»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը։
Շիրինյանի խոսքով՝ իրենց նպատակը բալանսավորված խորհրդարանի կողքին կենտրոնաձիգ վարչական ապարատ ունենալն է։
«Հեղափոխությունից հետո այնքան շատ բան չի փոխվել, որ մարդիկ գոհ լինեն. դժգոհություն կա և վախ կա անցյալի վերադարձից»,-նշեց Շիրինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)