«Ժողովուրդ». «Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀԿ համամասնական ցուցակից բացակայում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե ոչ մի խնդիր չի եղել, պարզապես չի ցանկացել առաջադրվել, սակայն նշեց, թե անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից: Իմ լավ գործընկերները առաջադրվել են Լոռու մարզում. Խոսքս Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի մասին է: Այն գործընկերս, ով կունենա աջակցության կարիք եւ անպայման պետք է լինի խորհրդարանում` հատկապես Էդուարդ Շարմազանովը, անաչառ ձեւով աջակցելու եմ իմ թիմով: Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն»,- նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)