Հարբած տղամարդը ծեծել է եղբորը, նրա կնոջը և 8 ամսական երեխային
Հասարակություն
ՀՀ ոստիկանություն Վաղարշապատի բաժին նոյեմբերի 15-ին 19:35-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր վրա` ծեծելով իրեն, ամուսնուն և 8 ամսական երեխային:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Ս.Տ.-ն ծեծի է ենթարկել ահազանգող կնոջը, ամուսնուն և 2018 թվականի մարտի 31-ին ծնված որդուն` պատճառելով ֆիզիկական ցավ:
«Ընդունվել է հաղորդում, ծեծի ենթարկողը ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)