Հայտնի է ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսը
Քաղաքական
ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա «Մեր խոսքը գործ է» եւ «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսներով։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, իսկ երրորդը՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)