Հրաշալի թիմային հաղթանակ. Մովսիսյանը՝ հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ջիբրալթարի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակին:
«Հրաշալի թիմային հաղթանակ: Օհ և 4 գոլ: Առաջ Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մովսիսյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց և խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին և հաղթեց 2:6 հաշվով:
Յուրա Մովսիսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով դարձել է պոկերի հեղինակ:
Հայաստանի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում Հենրիխ Մխիթարյանն է 26 գնդակով:
Լուսանկարը` ՀՖՖ-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)