Իրանի հետախուզվող քաղաքացին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել
Իրավունք
ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի Դաշնության ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվական վարչությունից, նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
Քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն