Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Խորհրդավոր երազ, որից ծնվել է ֆիլմ. ի՞նչ վտանգավոր գաղտնիք է ասել ռեժիսոր ընկերոջը՝ «Կյաժը»

Հասարակություն

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մանկության ընկեր Հայկ Բաբայանը հանրությանը շուտով կներկայացնի ՝ կարճամետրաժ ֆիլմը, որը, ըստ իրեն՝ շատ հնարավոր է, որ ի վերջո ստանա «Կյաժը» անվանումը։ 

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Հայկ Բաբայանը խոստանում է, որ հանրությանը կհետաքրքրի «Մոնումենտցի Կյաժի» մասին պատմող ֆիլմը, քանի որ շատերը չեն ճանաչում նրան։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը ֆիլմի ստեղծման գաղափարի, նշանակության և դետալային առանձնահատկությունների մասին զրուցել է հենց հեղինակի՝ Հայկ Բաբայանի հետ։ Ի դեպ՝ նշենք, որ այս ամսվա 16-ին Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 22-րդ տարեդարձն էր։

Նշենք նաև, որ ֆիլմի բեմադրող օպերատորն է Գաբրիել Միրաքյանը, իսկ գլխավոր դերակատարներն են Գառնիկ Օհանյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

 
Հա՛յկ, Դուք և Աբաջյանը դեռ մանկուց եք ծանոթ իրար, մի փոքր կպատմե՞ք ձեր մտերմության մասին։ 

- Ես և Կյաժը մեծացել ենք նույն թաղամասում. երկուսս էլ մոնումենտցի ենք։ Խոսել Կյաժի մասին՝ նշանակում է խոսել մի ազնիվ, մաքուր, հասնող, հավատարիմ ու խիզախ մարդու մասին։ Մեր թաղամասի սիրելի մարդկանցից էր։ Անծանոթ տիկնոջից վերցնում էր ձեռքի ծանր իրերն ու օգնում, ուղեկցում։ Լինելով ինձնից փոքր, ինձ ասում էր՝ դուխով, ինձ ասում էր՝ Հա՛յկ, մի բան լինի՝ ինձ ասա։ Հասուն էր շատ։ Վերջին անգամ, երբ իրեն տեսնելիս գրկել եմ՝ մինչև հիմա այդ ջերմությունը մնացել է մեջս։

Մոնումենտի ամեն փողոց ու ծառ այսօր նրան է հիշեցնում։ Երբեք ոչ ոքի նեղություն չէր տա, ինքնուրույն էր շատ ու շատ հարցերում։ Նրան, որպես Ռոբերտ՝ շատերը նույնիսկ չեն էլ ճանաչել. բոլորը Կյաժ են ասել։

Ինչո՞ւ որոշեցիք հենց նրա մասին պատմող ֆիլմ նկարահանել և որտեղի՞ց ծնվեց այդ գաղափարը։

 - Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ես ևս գտնվել եմ դիրքերում, բայց ոչ Արցախի։ Թե Ինչ ապրումներ եմ ունեցել երբ զանգարեցին ու ինձ հայտնեցին որ արդեն Կյաժին են փնտրում՝ մեկ Աստված գիտի, մեկ՝ ես։ Չկարողացա գնալ հուղարկավորությանը, որովհետև այդ պայմաններում, այդ իրավիճակում արձակուրդը բացառված էր։ Դրանից հետո ես երազիս մեջ առաջին անգամ տեսա Կյաժին. տխուր նստած էր: Հարցրեցի՝ Կյա՛ժ, ո՞նց ես, ո՞նց եղավ էս ամենը: Այդտեղ գլուխը բարձրացրեց ու տխուր ձայնով ընդամենը արտաբերեց մի քանի բառ։ Ցավոք, ես չեմ կարող հանրայնացնել այն բառերը, որոնք ինձ ասաց Կյաժը՝ երազումս։ Շատ վտանգավոր բան կլինի դա բարձրաձայնելը։ Դա շոկ կլինի բոլորի համար։ Ես դա չեմ ասի դեռ։ Հետո անցան ամիսներ, և ես որոշեցի այդ երազից ոգևորված՝ սկսել ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Իրականում բարդ էր ամեն ինչ, շատ բարդ, շատ նուրբ ու զգայական հարցեր կան այստեղ։ Բայց ռեժիսուրան հաղթահարում է ամեն ինչ։ Որպես ռեժիսոր, ներքին պահանջ կար իմ մեջ, որ ֆիլմերիցս մեկը պետք է լինի լուսավոր մոնումենտցու՝ մի լուսավոր մարդու ու հերոսի մասին, որին ճանաչել եմ անձամբ։

Ի՞նչ գաղտնի բառերի մասին է խոսքը, որոնք իրենցից այդքան մեծ վտանգավորություն են ներկայացնում։

-Այդ բառերը բարձրաձայնելը  ես համարում եմ վտանգավոր:

Այդ ամենի մասին գոնե ֆիլմում կխոսվի՞, թե՞ դա մինչև վերջ կմնա Ձեր և Ռոբերտ Աբաջյանի գաղտնիքը։

-Այդ բառերը ինչ-որ չափով վերածվել են կադրերի։ Բայց ես այդ բառերը դժվար բարձրաձայնեմ․ բարդ է ու դաժան․․.

Ո՞րն է ֆիլմի գլխավոր ուղերձը:

-Իմ այս կարճամետրաժ «Շիկահեր տղան» ֆիլմը, որի օպերատորը ընկերս է՝ Գաբրիել Միրաքյանը, ոչ մի ուղերձ չունի։ Որովհետև սա հայրենասիրություն քարոզելու համար չի նկարվել։ Այստեղ շատ բարդ մի համակարգ է, որը սկսվում է սովետից մինչև մեր օրերը։ Չկա ուղերձ, կա զգացողությունների, հիշողությունների, պատկերների, ենթատեքստերի ու կոդերի մի աբողջ շղթա․ Նա, ով խորաթափանց եղավ, ֆիլմը կապրեցնի իր մեջ։ Ռեժիսուրան խորթափանցների համար է։

Ի՞նչ դրվագներից է կառուցված ֆիլմը։  

-Ֆիլմը կարճամետրաժ գեղարվեստական է։ Բայց բացի բեմադրված հատվածներից, կան նաև փաստագրական կադրեր տարբեր ժամանակաշրջաններից, ինչն ինքնանպատակ չէ, այլ լրացնում է ամբողջ ասելիքը։ Տպավորություն է, թե ֆիլմը կարծես մի երազ լինի՝ կարճ երազ։

Ըստ Ձեզ՝ հանրությունը պատրա՞ստ է Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող ֆիլմին։

-Հանրության պատրաստ լինել-չլինելն ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Երգիչը երգում է, ատամնաբույժը ատամ է բուժում, գեղանկարիչը նկարում է, կոմպոզիտորը երաժշտություն է ստեղծում, իսկ ռեժիսորն էլ պետք է ֆիլմեր ստեղծի։ Բնական պրոցես է։ Ավելին ասեմ՝ ֆիլմի արձագանքներից երևաց, որ հանրությունը սպասում էր այսպիսի ֆիլմի։

Հա՛յկ, ֆիլմում կա՞ն դրվագներ, որոնք կզայրացնեն կինոդիտողին, ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին։

-Հազար մարդ, հազար հանդիսատես․ ֆիլմն անցնում է իր ճանապարհը։ Չեմ կարծում՝ այնտեղ կլինեն տեսարաններ կամ դրվագներ, որ ինչ-որ մեկին կզայրացնեն՝ բացառությամբ, գուցե, որոշ կոմունիստների (ժպտում է․խմբ) ։

Իսկ առհասարակ, հանդիսատեսը ֆիլմում պատերազմական գործողություններ թող չսպասի։ Ռեժիսուրան ավելի խորքային արվեստ է։

Ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է ֆիլմն անվանել «Շիկահեր տղան»։

-Վերնագրերի հանդեպ շատ խստապահանջ եմ և դա շատ կարևոր է։ Կարող էր ասենք լինել պարզապես «Կյաժ», բայց ինչ-որ թերի բան կա գեղարվեստական առումով։ Իսկ «Շիկահեր տղա»-ն շատ բանաստեղծական է հնչում։

Ի՞նչ դերակատարում ունի Կոմանդոսն այդ ֆիլմում։

-Այո՛, ֆիլմում իր «մեխ» դերակատարումն ունի նաև Արցախի կենդանի հերոս, լեգենդար Կոմանդոսը։ Նա  ամբողջացնում է ֆիլմը ընդամենը մեկ բառով: Դա էլ կտեսնեք արդեն ֆիլմում։ Ես կինոում շատ բառեր չեմ սիրում, դա իմ ռեժիսուրայի հետ այնքան էլ կապ չունի։ Բայց Կոմանդոսի հայացքն այդ ֆիլմով կմնա պատմության մեջ. ես դրանում վստահ եմ։

Ֆիլմը ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել հանրությանը։

-Ֆիլմը հանրության դատին կներկայացնենք այս տարի. կամ նոյեմբերին, կամ՝ դեկտեմբերին։

Մի քանի բառով կներկայացնե՞ք, թե Ռոբերտ Աբաջյանն ով էր Ձեզ համար։

-Մարդ, որը երբեք չէր դավաճանի իր մտերիմին։ Մարդ, որը շատ էր սիրում էս կյանքը. բոլորիցս շատ։

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված