Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք կհայտնի ԱՄՆ-ին` Բակո Սահակյանին վիզա տրամադրելու համար
Ադրբեջան
Արցախի նախագահ Բակո Սահակյանի արտասահմանյան այցերը դժգոհություն են առաջացնել Բաքվում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իր բողոքն է հղել Ֆրանսիային` կապված Բակո Սահակյանի այցի հետ: Այս անգամ էլ երկրի ԱԳՆ-ին դուր չի եկել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը վիզա է տրամադրել Բակո Սահակյանին։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Անջատողական ռեժիմին աջակցելուն ուղղված այս քայլերը հարցեր են առաջացնում՝ կապված ԱՄՆ-ի` Ադրբեջանի հանդեպ անկեղծության հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)