Միքայել Միքայելյանը գրավեց առաջին տեղը
Սպորտ
Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվեց դահուկավազքի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար: Հայաստանի մարզիկներից վստահ ելույթ ունեցավ աշոցքցի, 19-ամյա Միքայել Միքայելյանը: Նա ութ երկրների 45 մասնակիցների պայքարում 10 կմ ազատ ոճում գրավեց հինգերորդ տեղը:
Միկքայելյանը մինչև 20 տարեկանների հաշվարկով գրավեց առաջին տեղը, վաստակեց 79,12 միավոր և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Միքայելի թիմակիցներից Թադեւոս Պողոսյանը 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը` 29-րդը: Կանանց մրցաշարում մեր Կատյա Գալստյանը ճանաչվեց 23-րդ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)