Ներում-բեկում չկա. Փաշինյանը՝ Գեղարքունիքում․ ՈւՂԻՂ
Քաղաքական
Ով ուզում է «քյար» ունենալ՝ պետական պաշտոնյա չպետք է աշխատի, որովհետև պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է: Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք, որ հուսահատության, ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում չլինի։
Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր։ Այսօր մարդիկ ամեն ինչի հնարավորություն ունեն, ընդհուպ՝ պատգամավոր ընտրվելու, բիզնես դնելու»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ խիստ են պայքարելու ու կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու են։
«Հետո թող չգնան հարազատներով ճամփա փակեն։ Ինչ ուզում են, թող անեն. ներում-բեկում չկա։ Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի՝ հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդկանց։ Հույս ունեմ՝ այս ուղերձը լուրջ կընկալվի», - ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)