Ընդդիմություն ներկայացող մյուս քաղաքական ուժերը լուսանցքում են․ Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ից բացի, իրենց ընդդիմություն ներկայացնող մյուս քաղաքական ուժերն իրականում ոչ ընդդիմություն են, ոչ էլ իշխանություն, նրանք լուսանցքում են:
Բաղդասարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում:
Անդրադառնալով դիտարկմանը, թե մյուս քաղաքական ուժեըը կարծում են, որ Հանրապետական կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն, քանի որ ընդդիմությունը պետք է լինի անբիծ, իսկ իրենց իշխանության ժամանակ շատ սխալներ են թույլ տրվել, Բաղդասարյանն ասաց. «Մյուս քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա են կարողանում: Նրանք ոչ ընդդիմության մեջ են, ոչ էլ՝ իշխանության: Նրանք լուսանցքում են: Եթե իրական ընդդիմություն էին, թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում»։
Նրա կարծիքով՝ մյուս ուժերը սպասում էին ՀՀԿ-ի քայլերին, սկզբում իրենց հետ էին բանակցում, հետո՝ իշխանության եկող ուժի: Բաղդասարյանի կարծիքով՝ այդպիսի ընդդիմություն չի լինում:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրենց հետ բանակցե՞լ է, Բաղդասարյանը նշեց՝ անուններով չի խոսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)