Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով «Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան 

Հեղափոխական թիմի վրիպումներն ու ձեռքբերումները. տրված ո՞ր խոստումներն է կատարել Փաշինյանը

Վերլուծական

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Գեղարքունիքի մազի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ սա շատ կարևոր է: Միևնույն ժամանակ  փորձելով դրական ֆոն ստեղծել նախկին և ներկա իշխանությունների միջև Փաշինյանը հայտարարում է, որ իրենց կառավարությունը ի տարբերություն նախորդների ժողովրդին չի թալանում և չի գռփում: Սա անշուշտ ողջունելի, բայց չպետք է մոռանալ, որ հեղափոխությունները տեղի են ունենում ոչ միայն նախկին համակարգից ազատվելու, այլ դրա փոխարեն որակապես ավելի լավը ստեղծելու , ժողովրդի կենսամակարդակը, քաղաքական-պետական ինստիտուտների աշխատանքի մակարդակը բարձրացնելու նպատակով:

Արդյո՞ք Փաշինյանի թիմը իսկապես կատարել է թավշյա հեղափոխության օրերին հրապարակում ստանձնած իր պարտավորությունները: Օրինակ՝ «Իմ քայլը» շարժման ղեկավարը հրապարակավ ազդարարել էր՝ վերջ կոռուպցիային: Վերջին վեց ամիսներին նոր իշխանությունների կողմից արվեց հնարավորը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Կոռուպցիան դա մի երևույթ է որի դեմ պայքարը անգամ երկու-երեք տարվա խնդիր չէ, հետևաբար վեց ամսվա համար կատարաված աշխատանքը կարելի է բավարար համարել: Փաշինյանը հրապարակում վստահեցրել էր, որ հեղափոխությունից հետո Հայաստանում այլևս չեն լինի քաղբանտարկյալներ՝ արդյունքում մենք ունենք անկախությունից ի վեր աննախադեպ համարվող համաներում՝ ասել է թե Փաշինյանը կատարել է հանրության առջև ստանձնած իր այս պարտավորությունը: Փաշինյանը նաև վստահեցնում էր, որ հեղափոխության հետևանքով չի տուժի մեր երկրի միջազգային իմիջը, ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ վարչապետի պաշտոնակատարին հաջողվել է ապահովել միջազգային հանրության՝ հայկական թավշյա հեղափոխության հանդեպ դրական ընկալումը:

Հրապարակում Փաշինյանը խոստացել էր  արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպել Նոր ընտրական օրենսգրքով, սակայն ինչ-ինչ պատճառներով վարչապետը և իր թիմը հետևողական չգտնվեցին նոր օրենսգրքի ընդունման հարցում և այսօր ունենք այն ինչ ունենք՝ հին ընտրական օրենսգիրքը իր ռեյտինգային ընտրակարգով վերակենդանացման փայլուն հնարավորություն են ստեղծում նախորդ համակարգը ներկայացնող քաղաքական ուժերի համար:

Հրապարակում Փաշինյանը երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը պայմանավորում էր առկա կոռուպցիայով և թալանով՝ հեղափոխության հաղթանակի դեպքում պարտավորվելով ոչ միայն ներդրումային «բում» ապահովել, այլ նաև բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը՝ աշխատավարձերի,թոշակների, նպաստների բարձրացման տեսքով: Ամիսներ անց մենք ունենք բացասական ներդրումային ֆոն: Ներդրումների բացակայությունը իրական գլխացավանք  է դարձել Փաշինյանի կառավարության համար, սակայն լուծումները դեռ չեն գտնվել:Աշխատավարձերի և թոշակների բարձրացման խոստումներին փոխարինելու է եկել «ոչխար պահելու», «800 հազար թամբալների» մասին արդեն թևավոր դարձած հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանի խոստումը թե ոչ մի բարեկամ, ընկեր, հարազատ չպիտի նշանակվի որևէ պաշտոնում, ցավոք սրտի չիրականացավ: Անցած վեց ամիսների ընթացքում հենց Փաշինյանի թիմակիցների կողմից խնամի-ծանոթ-բարեկամ տեղավորելու բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին.Այս առումով հատկապես աչքի էին ընկնում սփյուռքի և առողջապահության նախարարները, հասարակական վրդովմունքի արդյունքում եղան որոշ պաշտոնյաների հրաժարականներ, սակայն նրանց մեծ մասը շարունակում է աշխատել հեղափոխական թիմի հետ: 

Փաշինյանը խոստանում էր ՀՀԿ-ին «ջնջել Հայաստանի քաղաքական կյանքից», բայց արի ու տես նախկին իշխանությունը ներկայացնող ուժը այսօր մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ունի խորհրդարանում հայտնվելու մեկնարկային շատ լավ հնարավորություններ: Փաշինյանը հրապարակավ պարտավորվել էր բացահայտել Մարտի 1-ի գործը, ընդհամենը երկու ամիս առաջ էլ վարչապետը հայտարարեց թե այս գործը ամբողջությամբ բացահայտված է: Սակայն պետք է նշել, որ Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալները այս պահին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ապաստանել են արտերկրում, մի շարք առանցքային դերակատարն էր էլ անգամ չեն հարցաքննվել՝  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա նրան ներկայացրած մեղադրանքի հիմնավորման գործում պատկան մարմինները լուրջ խնդիրների են բախվել:

Ասվածից ակնհայտ է դառնում, որ հեղափոխական թիմի՝ հրապարակում ստանձնած ոչ բոլոր պարտավորություններն են իրականություն դարձել: Նաև այս ասպեկտից պետք է դիտարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը՝ մինչև մայիս բազմաթիվ տրված խոստումներ են «ջրվելու» ինչը միանշանակ հասարակության վրա սթափեցնող ազդեցություն է ունենալու…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին
Ամենադիտված