2 տղամարդ սպառնում են ինքնասպան լինել. նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանին (լրացված)
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է․
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
****
Ինչպես ավելի ուշ տեղեկեցանք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայրում կանխարգելիչ աշխատանքներ է կատարել:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են քաղաքացիներ` Ա. Ղ.-ի (ծնված 1992 թ.) և Ս. Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը. վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)