Կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Նիկոլ Փաշինյան այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նոր կառավարության անդամների քննադատություններին։
«Տառեր չիմացողների քաղաքական թիմը այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին։ Էդ տառեր չիմացողների թիմին, որ մի հատ թելադրություն տայինք չորրորդ դասարանի՝ 70 տոկոսը կկտրվեր», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։
«Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին ու ձեր բոլոր ֆեյք պնդումները»,- ասաց նա։
Փաշինյանը հավալեց. «Եթե ձեզ թվում է, որ դուք այս ընտրություններում հաջողություն եք ունենալու, սխալվում եք, դուք լավ չեք ճանաչում այս ժողովրդին»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է