Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի. միջազգայնագետ

Արտաքին Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու շուրջ ծագած խնդիրը հասավ իր գագաթնակետին, երբ ՀԱՊԿ անդամ երկիր Բալառուսը որոշեց վերջին գագաթնաժողովի ներքին խոհանոցով կիսվել Ադրբեջանի հետ։ Սա առաջացրեց  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի զայրույթը, որին էլ հաջորդեց վերջինիս կոշտ հայտարարությունը․ «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»։ Պատասխանը Բելառուսի կողմից նույնքան կոպիտ էր․ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը ի պատասխան ասել է․ «Երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը և Բելառուսի արձագանքին՝ նշեց․ «Մտահոգությունը հայտնելու տարբերակները երկու հնարավոր միջոց կար․ հանրային հայտնելը և փակ քննարկման ժամանակ հայտնելը կամ երկկողմ հեռախոսազրույցով քննարկելն էր։ Նիկոլ Փաշինյանն առավել նպատակահարմար գտավ հանրայինը, որովհետև բելառուսական կողմը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում, նաև բաց հատվածում, անդրադարձել էր ՀԱՊԿ-ում տեղի ունեցող որոշ մանրամասների։ Վարչապետի հայտարարությունը հենց այդ տրամաբանությամբ էր թելադրված, որ հանրային դաշտում եղավ։ Նախկինում, չգիտեմ՝ խնդիրներն ինչպես են կարգավորվել ՀԱՊԿ-ում, որովհետև Հայաստանի կողմից  նման հանրային կոշտ հայտարարություններ որևէ անդամ պետության հասցեին չեն եղել, և չեն եղել Հայաստանի հասցեին հնչած կոշտ հայտարություններ։ Այդ առումով նոր երևույթ է»։

Ինչ վերաբերում է Բելառուսի պատասխանին՝ Սարգսյանը կարծում է, որ նպատակը Նիկոլ Փաշինյանին փոխանցելն էր․ «Եթե դու աջակցություն ունես քո երկրի ներսում՝ դա չի նշանակում, որ նույն աջակցությունն ունես միջազգային հարթակներում կամ միջազգային հանրության կողմից։ Բելառուսի մեսիջի հիմնական  նպատակը դա է։ Բայց կարծում եմ հարաբերությունները կվերադառնան նորմալ, բնականոն հուն»,-նկատեց միջազգայնագետը։

Սարգսյանը հայտնեց, որ դիվանագիտական պրակտիկայում և միջազգային հարաբերություններում ընդունված  ձևաչափ է նման հայտարարությունները․ «Այդպիսի կոշտ դիրքորոշում Բելառուսը հայտնել է տարբեր առիթներով։ Ինչպես գիտենք՝ Բելառուսը մշտապես խնդիրներ է ունենում ՌԴ-ի հետ. հայտարարությունների նույն կոշտ ոճը կիրառվում է պաշտոնական Մինսկի կողմից»։

Խոսելով Ադրբեջանի և Բելառուսի մտերմությունից և վերջինիս կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ քաղաքագետը նշեց, որ դա նորություն չէ, և այն  պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել զենքերի վաճառքի հետ կապված՝ որևէ կապ չունեն վերջին իրադարձությունների հետ։

Դիտարկմանը՝ ի՞նչ հանգուցալուծում կստանա դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը՝ քաղաքագետը պատասխանեց․

«Կարծում եմ՝ դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի որևէ երկրի ներկայացուցիչ, և պարտականությունները կշարունակի կատարել ներկայիս պաշտոնակատարը, բայց նախքան դա՝ բանակցություններ են ընթանում բոլոր ուղղություններով: Միգուցե փոփոխություններ լինեն, դիրքորոշումը փոխվի Բելառուսի և Ղազախստանի»։

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված