Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խնդիրների մասին (տեսանյութ)

Հասարակություն

Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 22-ին, «Խարույկ» արշավական ակումբը և  «Աջակցություն սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կանցկացնեն քայլերթ-պահանջ՝ ուղղված հերոսի արժևորմանը և նրա անունով փողոց անվանակոչելուն։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը նշեց, որ երթ են կազմակերպել նաև անցած տարի, իսկ նախքան դա՝ անցկացրել են ստորագրահավաք, որի բուն նպատակը Երևանի բնակչության մեկ տոկոսի ստորագրությունը հավաքելն էր, որպեսզի ավագանու նիստում բարձրացվեր հարցը։

«Հավաքվել էր մոտ 10 000 ստորագրություն և պահանջը գնաց քաղաքապետարան։ Սակայն այդ ժամանակ պետք է լիներ քաղաքապետի ընտրություններ և այդ ընտրություններին մասնակցելու էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս հոլովակում Փաշինյանը հարցին ի պատասխան, թե ինչպես կանվաներ Լենինգրադյան փողոցը՝ պատասխանում է, որ կփոխեր՝ Ազգալդյան կդարձներ»,- ասաց Օհանյանը։

Սակայն այդ ընտրություններում Տարոն Մարգարյանը վերընտրվեց, և նախաձեռնող խումբը ներքին կարգով տեղեկացավ, որ չեն պատրաստվում փոխել փողոցի անվանումը, որից հետո նորից երթ կազմակերպվեց․ «Այդ երթից օրեր անց նրանք հրապարակում են, որ մի փոքրիկ փողոց են պատրաստվում վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով»։

«Հիմա անցել է մեկ տարի, շատ բան է փոխվել  Հայաստանում՝ իշխանափոխություն է տեղի ունեցել, քաղաքապետ է փոխվել, ավագանի է փոխվել ու, փաստացի, մենք լրիվ այլ ակնկալիքներ ունենք և նոր վերաբերմունք ենք սպասում նոր իշխանություններից», - նշեց Օհանյանը և հավելեց, որ իրենց պահանջին ավելացրել են նաև Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչմանն արժանացնելու հարցը․ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հերոսը ըստ արժանվույն գնահատվի պետական մակարդկում։ Մեր ժողովուրդը գիտի հերոսին գնահատել, բայց դա պետք է արվի պետական մակարդակում»։

Հարցին՝ նախքան երթը կազմակերպելը փորձե՞լ են կապ հաստատել նոր իշխանության հետ, Օհանյանը պատասխանեց, որ Երևանի ավագանիում կան մարդիկ, որոնք եղել են նախաձեռնության անդամ և հարցը բարձրացնելու են ավագանու առաջիկա նիստում, որը կայանալու է դեկտեմբերին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին դիմելուն՝ նա ասաց․ «Այս ընտրությունները ավելի զբաղված են պահում Նիկոլ Փաշինյանին, բայց մենք, ամեն դեպքում, պատրաստվում ենք հանրային կերպով իրեն դիմենք՝ բաց նամակով, հայտարարությամբ և այլն։ Մեր երթը պահանջ-կոչ է ու հիշեցում է, որ նման  խնդիր կա, որին Դուք՝ պարո՛ն Փաշինյան, տեղյակ էիք ընդդիմություն եղած ժամանակ ու Դուք պետք է որպես իշխանություն մոտենաք այդ հարցին»։

Գեղամ Օհանյանը, ամփոփելով, նշեց, որ Լեոնիդ Ազգալդյանն արդեն 27 տարի է՝ մահացել է և իրեն պետք չէ, որ  փողոց անվանեն «Դա մեզ է պետք և մեր պետությանը, այսինքն՝ հերոսին ճիշտ գնահատեն և այդ հերոսով սերունդ դաստիարակենք»։

Նշենք, որ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝  հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված