«Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը». Փայլան
Քաղաքական
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է Մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
Փայլանը, քննադատելով Մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է.
«Նախարարությունը ոչ մի տեսլական չունի Վանի նահանգի համար։ Հավատացե՛ք, Վանի օդանավակայանը տարողունակությամբ կարող է գերազանցել Անթալիայի և Դալամանի օդանավակայաններին։ Վանում լուրջ քաղաքակրթություն կա։ Եթե այնտեղ պրոֆեսիոնալ նախագիծ իրականացվի, եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը։ Օրինակ՝ Վանի Էդրեմիթ (պատմ. Արտամետ) շրջանը դրախտի անկյուն է։ Վանը հայտնի է 4 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական թագավորությամբ։ Վանում հայկական եկեղեցի կա, այնտեղ է նաև Արշիլ Գորկու գյուղը։ Սակայն այստեղ քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցվում»,- ասել է Փայլանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Նա հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանն այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)