Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ) Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ) Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Տնտեսական սահմանափակումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետի գնահատականը (տեսանյութ) Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան (տեսանյութ) Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ) 

Բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության կառավարությունը խնդիր է դրել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույնը երկրի պատմության մեջ: Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ի՞նչ նկատի ունենք լավագույն ընտրություններ ասելով: Նկատի ունենք, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ընտրողների կամքը: Ի՞նչ է պետք անել սրա համար: Առաջինը՝ բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք վերջին տարիների ամենատարածված մեթոդը ընտրակաշառքն, և ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը հստակ հանձնարարություն է ստացել, որ ընտրական կաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ խիստ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստման մասին ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություն, և կանխարգելման մակարդակում պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերը իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարները իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարները իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ գործարքներով մարդկանց ուղղորդել կոնկրետ քվեարկության: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ում: «Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել: Ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, բայց չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ՝ գիտես ինչ այսինչին պետք է ընտրես: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է՝ քաղաքականությունը հրապարակային են, մարդիկ տեսնում են, թե ովքեր են թեկնածուները, լսում են նրանց, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը, լսում են մեկնաբանությունները, և իրենք կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում: Այսինքն, որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա հանրապետության որևէ անկյունում: Եթե որևէ դահլիճ հասանելի է քաղաքական որևէ ուժի համար, պետք է հասանելի լինի նաև մյուսների համար: Իհարկե, մենք հույս ունենք, որ եղանակն այնպիսին կլինի, որ դահլիճներն առանձնապես պահանջված չեն լինի: Կարծում եմ, որ եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, հետևաբար հեռուստատեսային եթերը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին, ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև միջազգային կազմակերպություններն արդեն Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հնդկաստանում ճոպանուղու խափանումից հետո տարհանվել է մոտ 300 զբոսաշրջիկ (տեսանյութ)Մարդու ուղեղը երբեմն «կեղծ հիշողություններ» է ստեղծումՀոնկոնգում անցկացվել է աշխարհի ամենաանսովոր մրցույթներից մեկըԳյումրին. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել Ֆիլիպիններում փլուզված շենքի փլատակների տակ դեռ մարդկանց են որոնումՎթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվելԵվրոպայի ամենամեծ ստորգետնյա ջրային պաշարի վերաբերյալ նոր ահազանգՄերձավոր Արևելքում բանակցությունների ֆոնին աշխարհը սպասում է նոր համաձայնության. վերլուծաբան Ռուսաստանը Աֆղանստանին նոր մարդասիրական օգնություն կտրամադրիՃապոնիայի ֆոնդային շուկան կտրուկ աճել է Ռուսաստանը քննարկում է նոր միջազգային տնտեսական նախագծերՌուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններԱՄՆ–Իրան բանակցությունները մտել են նոր փուլՆավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել ԱՄՆ–Չինաստան հանդիպումից մեծ առաջընթաց չի արձանագրվելՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասինAl Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Սուդանում վառելիքի և պարարտանյութի թանկացումը սպառնում է նվազեցնել գյուղատնտեսական արտադրությունըՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Զելենսկուն կոչ են արել կոկորդիլոսի արցունքներ չթափել Օրեշնիկի հարձակման պատճառովԻրանը վերականգնել է միջազգային ինտերնետի հասանելիությունը՝ շուրջ 90-օրյա սահմանափակումներից հետոԻսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներԱկնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառինՈւկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերըՔո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ. ասա Ո՛Չ ընտրակաշառքին (տեսանյութ)Ժողովրդավարական բաստիոնում չեն լինում քաղբանտարկյալներ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերովՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՆեթանյահուն մտահոգ է Իրանի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից․ ReutersՉինաստանի ԱԳՆ. Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի շուտով կնքման մասինԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Թրամփը սպառնացել է Իրանին վերսկսել ռազմական գործողությունները համաձայնագրի բացակայության դեպքումԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճՈւգանդայում Էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվելՌուսական պարարտանյութերը շարունակում են կարևոր դեր ունենալ ԲրազիլիայումԱռաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը (տեսանյութ)Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզելՁերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Ռուբիոն լայն միջազգային աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ ծրագրինԵՏՀ-ում տեղի է ունեցել թեմատիկ գիտագործնական համաժողով«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարիցԶելենսկու և Տիխանովսկայայի հանդիպման թեման բացահայտվել է․ խոսք է գնում սահմանային սադրանքների մասինAl Hadath. Պակիստանը պնդում է, որ Չինաստանը հանդես գա որպես ԱՄՆ-Իրան համաձայնագրի երաշխավորԿայացել է ԱԺ խորհրդի նիստը․ օրակարգում ընդգրկվել է 35 հարցՀունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումըՔրեական վարույթ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրողների կամքի վրա հնարավոր ներգործության վերաբերյալ (տեսանյութ)
Ամենադիտված