Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Կաթողիկոսը իր գերեզմանը փորեց իր ձեռքով»․ Գարեգին Բ-ն առանց համաձայնեցնելու հայտարարություններ է անում

Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, օրերս ի պատասխան հարցին, թե հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում հնարավոր է ճանաչի Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին և Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից շնորհվող ավտոկեֆալացմանը, հայտարարել է՝ «Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու  բաժանմանը»։ Կաթողիկոսի կողմից նման հայտարարությունը մտահոգությունների ալիք է բարձրացրել, քանի որ նա այդ հայտարարությամբ խոսել է ողջ Հայ Առաքելական եկեղեցու անունից և բացի դա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջամտել կամ տեսակետ հայտնել Ուղղափառ եկեղեցիների ներսում կատարվող դեպքերին, այն դեպքում՝ երբ նա որևէ կերպ չարձագանքեց Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ առաջինն անհրաժեշտ էր եկեղեցու աջակցությունը։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Գևորգ Յազիչյանը կաթողիկոսի հայտարարությունը կանոնականորեն խախտում է համարում․

«Նա իրավունք չունի խոսել Հայ Առաքելական եկեղեցու անունից, առավելագույնը կարող է խոսել Մայր Աթոռի անունից, այս դեպքում դրա իրավունքն էլ չունի, որովհետև սա այնպիսի լուրջ հարց է, որի  համար պետք է առնվազն լինի գերագույն հոգևոր խորհրդի նիստի որոշում, քննարկում։ Բացի դա՝ Հայ Առաքելական եկեղեցին ունի նաև նվիրապետական երեք աթոռներ՝ երկու պատրիարքություն և Կիլիկիո աթոռը, որոնց հետ ո՛չ խորհրդակցել է այդ արտահայտությունը անելու համար, ո՛չ էլ, առավել ևս, նրանց համաձայնությունն է ստացել», - ասաց Յազիչյանը։

Վերջինս վերոնշյալ երևույթը համեմատեց ԵԱՏՄ մտնելու գործընթացի հետ, որը եղավ մեկ գիշերում։

Յազիչյանը կարծում է, որ նման միջամտությունը եղբայրական ժողովուրդների և եղբայրական եկեղեցիների վերաբերյալ պետք է արտահայտվեր չեզոքությամբ․ «Պետք է կոչ արվեր, որ բոլոր տարակարծությունները լուծվեն բանակցությունների միջոցով և ոչ թե դիրքորոշում արտահայտեր, որն այս պահին վտանգում է Ուկրաինայում գտնվող ավելի քան 300 000 հայկական գաղութի և՛ անվտանգությունը, և՛, առհասարակ, ամեն տեսակի շահերը, որը կարծում եմ՝ ճակատագրական պետք է լինի կաթողիկոսի համար»,- ասաց նախաձեռնության անդամը և հավելեց, որ դա նաև միջամտություն է նաև ՀՀ քաղաքական ղեկավարության գործերին․ «Սա քաղաքական լուրջ հարց է և կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել ՀՀ ղեկավարության համար Ուկրաինայի հետ հարաբերություններում»։

Մանրամասնելով կաթողիկոսի արտահայտության հնարավոր ազդեցությունը՝ հայ-ուկրիանական հարաբերություններում՝ Գևորգ Յազիչյանը  հուսաց, որ ուկրաինական կողմը՝ ժողովուրդը և ուկրաինացի ազգայնականները, որոնք  բավական ակտիվ են նման հարցերում, ճիշտ կհասկանան իրավիճակը․ «Հայ առաքելական եկեղեցու կանոնախախտությամբ է կատարաված այդ արտահայտությունը։ Եվ դրա հետևում  տեսնում ենք, որ նա հայկական միջավայրում կորցրել է իր բոլոր հենարանները և արդեն հույս ունի ստանալ Պուտինի օժանդակությունը՝ չհասկանալով, որ դրսի ուժով հարցեր չի կարողնալու լուծել»,- նկատեց նա և ամփոփելով ասաց․ «Այս քայլից հետո, կարծում եմ՝ նա իր գերեզմանը փորեց իր ձեռքով։ Սրանով «գցեց» այսօրվա վարչապետին, մտավ նրա տարածք, «գցեց» Արամ կաթողիկոսին, Նուրան պատրիարքին։ Եվ նրանց շրջանցելու համար Կաթողիկոսը պետք է պատժվի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված