Մեծ խնդրանք և հորդոր, լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը
Հասարակություն
Երգահան Կարեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին․
«Օրիորդ Մակունց, լինելով մշակութային գործիչ, ունենելով համեստ մշակութային անցյալ և փորձ, սակայն, երբեք ինքս ինձ չհամարելով «մշակույթ» այս բաց նամակով դիմում եմ Ձեզ։
Հասկանում ենք, որ առհասարակ, հեռու լինելով մշակույթից, չունենալով համապատասխան գիտելիքներ և փորձառություն, զուտ քաղաքական նկատառումներով վստահվեց Ձեզ այնպիսի լուրջ գործունեություն, ինչպիսին է ՀՀ Մշակույթի Նախարարության ղեկավարումը։ Վերջինս, ի գիտություն Ձեզ, ենթադրում է նվազագույն մշակութային գործելակերպ։
Ցավում եմ, որ Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը «Արամ Խաչատրայան» համերգասրահից չտարբերող նախարարը որոշում է կայացրել Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը մերժել, ինչն էլ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել իրապես արվեստագետների և արվեստասեր հասարակության շրջանում:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից ելնելով` վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը եղել է բարձր մասնագետների իրենց ծառայությունն ի նպաստ Հայաստանի Հանրապետության առաջարկելու անկարողությունը, և ուրեմն` մեծ խնդրանք և հորդոր լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը և այն զիջե՛ք մշակութային այնպիսի գործչի, ով լայն վստահություն է վայելում մեր հասարակության կողմից. օրինակ` Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյան, Արմինե Անտիկյան, Դավիթ Սահակյանց և այլոք, մշակութային գործիչներ, ովքեր վստահաբար արժանի են ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուն։
Հարգանքներով` Կարեն Գրիգորյան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)