«Ակտոբե»-ն նոր պայմանագիր կառաջարկի Մարկոս Պիզելիին
Սպորտ
Ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:
Այս մասին հայտարարել է ակումբի նոր սեփականատեր Սամատ Սմակովը: «Մարկոսը շատ բան է արել մեր ակումբի համար: Թեպետ նա վնասվածք ունի, բայց մենք նրան նոր պայմանագիր կառաջարկենք»,- ասել է ակումբի ղեկավարը: Վերջինս փաստել է, որ եթե ամեն ինչ ընթանա առանց բարդությունների, ապա Պիզելին իր մարզումները կվերսկսի գալիք տարվա հունվարից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում