Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը

Վերլուծական
Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, թե վերջնական արդյունքում որքան գումար է հավաքվել համազգային ջանքերով: Ընդամենը փաստենք, որ այս տարի հավաքագրված նախնական գումարի չափը էականորեն զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին, ինչը նոնսենս է հետհեղափոխական երկրի համար: Հիմնադրամը, սակայն, հրապարակել է խոշոր նվիրատվություններ կատարած անձանց և կազմակերպությունների ցանկը:
 
Վերոնշյալ ցանկում մեծամասնություն է կազմում հայաստանյան գործարար սեգմենտը: Այսպես, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» ինչպես և անցած տարի՝ այս տարի ևս 200 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել: Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգը» նվիրաբերել է 60 միլիոն դրամ նախորդ տարվա՝ 125 000 ամն դոլարի դիմաց: Ցանկից ակնհայտ է դառնում, որ նվիրատուների մեծ մասը հեղափոխությունից հետո նոր քաղաքական-տնտեսական իրողություններին հարմարված գործարարներն են: Այս սեգմենտի  մոտ կարելի է ասել՝ իրավիճակ չի փոխվել. ինչպես «մուծվում» էին ընդհանուր «կասսա» Սերժ Սարգսյանի օրոք, նույնն էլ հիմա է ՝ քանի որ առկա է նաև սեփականության և բիզնեսի ապահովության խնդիրը: Հանգանակված գումարները, որոնք այս օլիգարխները վճարում են այդ բիզնեսի ապահովագրության դիմաց՝ ընդամենը կոպեկներ են: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված էր մեծամասամբ երկրի քաղաքական էլիտայից և հավաքված գումարի չափը խոսում էր հենց այդ էլիտայի հաջողության կամ ձախողման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու կարողության մասին: Հայաստանյան տնտեսական էլիտան, ըստ էության, պարտավորված էր հնարավորինս աջակցել քաղաքական էլիտային այս հարցում: Նույնը տեղի է ունենում նաև այսօր. իշխանությունը, համապատասխանաբար՝ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է, սակայն խաղի կանոնները՝ ոչ:
 
Միևնույն ժամանակ, հրապարակված նախնական ցանկից ակնհայտ է դառնում ռուսաստանաբնակ մեծահարուստների, գործարարների պասիվությունը: «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ «Իդեա Գրուպի» սեփականատեր Ռուբեն Վարդանյանը  տարիներ շարունակ գլխավորում էին Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկը, մինչդեռ  այս տարի, կարելի է ասել՝ Ռուսաստանը ընդհանրապես չի մասնակցել: «Հայաստան» համահայկական հիմնադրամից ևս հաստատում են մեր այս վարկածը՝ նշելով, որ Ռուսաստանից այդ պահի դրությամբ որևէ տեղեկություն չեն կարող փոխանցել: Ըստ երևույթին, ռուսաստանաբնակ օլիգարխների պասիվությունը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով, և դա ևս մեկ մեսիջ է Փաշինյանի կառավարությանը: Եվս մեկ, որովհետև նմանատիպ մի դրվագ էլ արձանագրվել էր այս տարվա սեպտեմբեր ամսին, երբ Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ հանդիպմանը ռուսաստանաբնակ օլիգարխիայի «կորիզը» այդպես էլ չներկայացավ՝ դրսևորելով իր հստակ վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:
 
Այս տարի չի կայացել նաև Մոսկվայում ավանդական ճաշկերույթը, որը մշտապես նախորդում էր հեռուստամարաթոնին: Կարելի է ենթադրել, որ հատկապես Սամվել Կարապետյանի և նրա «թևի» բոյկոտը պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ամեն գնով փորձում էր բուրգի վերեւում պահել Կարեն Կարապետյանին, որի ֆինանսատնտեսական հենարանն էլ հանդիսացել է վերջինիս վարչապետության ողջ ընթացքում: Սակայն Կարապետյանների ծրագրերը տապալվեցին: Մյուս կողմից էլ՝ պետք է նշել, որ անգամ եթե ռուսաստանաբնակ հայ գործարարները մեծագույն ցանկություն դրսևորեին օժանդակելու հայրեկանական տնտեսության զարգացմանը, դա իրականություն չէր դառնա՝ Մոսկվայի պրեսինգի և «դաբրոյի» բացակայության պայմաններում: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես հայտնի է՝ լավագույն ժամանակաշրջան չեն ապրում...
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված