Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Քոչարյանի անվան հետ կապվող ընկերությունից հետ են վերցրել «ջրի գնով» տված 1000 հա որսատեղին

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Վայոց Ձորի մարզի Ագարակաձորի համայնքապետն, անհասկանալի պայմաններում, համայնքին պատկանող 1000 հեկտար տարածքը  նախորդ տարվա նոյեմբերին՝ համայնքների խոշորացումից առաջ՝ «ջրի գնով» վաճառել է «Վարդաբլուր» ընկերությանը, որը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: 

Համայնքների խոշորացումից հետո Ագարակաձորը մտել է Արենի համայնքի մեջ և հենց Արենիի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանն այդ տարածքը վաճառել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որպեսզի վերջինս հանգիստ որս անի այդտեղ: Սակայն այս տարի, նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի՝ գործը բացահայտելուց և տարածքը վերադարձնելուց հետո՝ Քոչարյանը հանդիպել է Ագարակաձորի համայնքապետի հետ:

«Մենք ամենասկսզբում այդ տարածքը տրամադրել էինք «Վայրի բնության պահպանության» հիմնադրամին, սակայն որոշ ժամանակ անց՝ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին, հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ՝ առանց ինձ և ևս 2 հոգու տեղյակ պահելու, ու պարզվում է, որ Ագարակաձորի համայնքապետը որոշել է, որ հիմնադրամը հրաժարվում է մեր պայմանագրից, իսկ մեկ այլ պայմանագրով էլ համայնքապետը որոշում է տարածքը տալ  «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին: Ակնհայտ սպառնալիք է եղել ինչ-որ մեկի կողմից:  Սակայն տեղի է ունեցել ակնհայտ կեղծիք, այն է՝ պետռեգիստրում «Վարդաբլուր» հիմնադրամը գրանցվել է նոյեմբերի 7-ին, մինչդեռ Ագարակաձորի համայնքապետը 1000 հեկտարը նոյեմբերի 2-ին է վաճառել այդ կազմակերպությանը: Ստացվում է՝ տարածքը վաճառվել է մի կազմակերպության, որը գոյություն չունի»,-մանրամասնեց Արենիի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով՝ այս ամենը միտումնավոր է եղել և նախօրոք պլանավորված, ինչպես նաև ճնշում են գործադրել «Վայրի բնության պահպանության» հիմնադրամի՝ մեզ հետ համագործակցությունը դադարեցնելու նպատակով: Նա նաև նշում է, որ  Ագարակաձորի համայնքապետն ասել է, թե այդ տարածքի համար իրեն դիմել է Ռոբերտ Քոչարյանը. «Դե, Քոչարյանին ո՞նց կարանք մերժենք, պիտի տանք իրան, պիտի տանք»,- ավագանու անդամի փոխանցմամբ՝ ասել է Ագարակաձորի համայնքապետը: 

««Վարդաբլուրը» Քոչարյանին պատկանելու մասին մեզ ասել է նաև հենց Ագարակաձորի համայնքապետը. դա այնքան էլ գաղտնիք չէր: Իսկ ինչ վերաբերում  է 1000 հեկտարի գնմանը, համայնքապետը դա վաճառել է հեկտարը 405 դրամով՝ ստանալով դրա համար ընդամենը 405.000 դրամ. դա ուղղակի խելքին մոտ գին էլ չէ: Այս տարածքը պարզապես աղետ էր ագարակաձորցիների համար, քանի որ տարածքը փակված էր «շլագբաումներով» ու մեխեր էին դրել, որ անցնող մեքենաների անիվները ծակվեն: Սակայն փոխմարզպետի՝ տարածքը վերադարձնելուց հետո, ժողովուրդը հանգիստ շունչ է քաշում»,- ասաց ավագանու անդամը: 

Ինչ վերաբերում է օրերս Քոչարյանի՝ Ագարակաձոր այցին, ավագանու անդամը նշեց, որ նա իրոք եկել է, հանդիպում եղել է, բայց թե ինչ են քննարկել ագարակաձորցիների հետ՝ չի կարող ասել:

Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տարածքը գոյություն չունեցող կազմակերպությանը վաճառելու մասին ոչինչ չցանկացավ ասել՝  ուղղորդելով, որ այդ հարցերի պատասխանները ստանանք ավագանուց:  Քոչարյանի հետ հանդիպման մասին ևս ոչիչ չասաց, այլ միայն նշեց, որ այդ տարածքը կապ չունի Քոչարյանի հետ, իսկ վերցնելուց հետո սեփականատերը լուսավորել ու բարեկարգել է, մինչդեռ Արենիի ավագանու անդամը վկայեց, որ այդ ամենը կատարել է «ՎիվաՍել ՄՏՍ»-ը: 

«Այդ տարածքն ի վերջո վերադարձվեց և ավարտվեց ժողովրդի ու Քոչարյանի միջև տարաձայնությունները»,-ասաց համայնքապետը: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե քիչ առաջ բացառում էր Քոչարյանի հետ կապը՝ Ագարակաձորի համայնքապետն ասաց՝ շփոթվել է:

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված