Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Կտավը վաճառվել է իբրև Մինասի գործ. կոռուպցիա՞, թե՞․․․

«Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավը կանադահայ Արտո Թավուկչիյանին վաճառվել է իբրև Մինաս Ավետիսյանի վրձնի գործ։ Թավուկչիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իմ երազանքն էր ունենալ Մինասի նկարներից, սակայն, ցավոք՝ հանդիպեցի մի խարդախի, որի անունն ու նկարը շուտով կհրապարակեմ»։ 
 
Կանադահայը հանդիպել է Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանին, վերջինս 1 ամիս առաջ ուսումնասիրությունից հետո հայտարարել է, որ կտավը Մինասի գործը չէ՝ կեղծ է։ Մինչդեռ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մշակութաբանական արժեքների բաժնի պետ Էմիլ Ավանեսովը համաձայն չէ՝ 2016թ․ իրենց կենտրոնի փորձաքննության արդյունքներով՝ կտավը Մինասինն է։ Նրա պնդմամբ՝ դա անգամ հաստատել է հանճարեղ նկարչի ընտանիքը և անձամբ՝ որդին։
 
Այս ամենից հետո խաբված գնորդն իրավական գործընթաց է սկսել։ ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում, տուժողի փաստաբան Հովհաննես Չամսարյանը նշեց՝ միանշանակ ասել, որ ստեղծված իրավիճակը կոռուպցիոն դրսևորում է, իհարկե, հնարավոր չէ․ «Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության մեջ տեղ գտած վերլուծություններից պարզ է դառնում, որ Մինաս Ավետիսյանի վրձնին վերագրվող նկարը այն աստիճան ակնհայտ կեղծ է, որ մասնագիտական անզեն աչքը պարզ ուսումնասիրության արդյունքում կարող է հայտնաբերել մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը բացառում է տվյալ նկարի՝ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանելը»,- նշեց Չամսարյանը՝ ընդգծելով, որ փորձագետները վստահեցնում են՝ նշված նկարը երբևէ ցուցադրված չի եղել որևէ տեղ, այն հայտնի չի եղել որպես Մինաս Ավետիսյանի ստեղծագործություն։
 
Նկատենք, որ ակնհայտ են որոշակի հակասություններ՝ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ինչպես նաև վերջինիս կողմից հղում կատարվող վարպետի ընտանիքի անդամների խոսքերում։ Արդյո՞ք տուժող կողմը հարցը քննարկել է վաճառողի և Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամների հետ հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ կանադահայ Արտո Թավուկչիյանը փորձել է հանդիպել նկարչի որդու հետ, սակայն վերջինս չի ցանկացել հանդիպել և այդ հարցով որևէ քննարկում ունենալ գնորդի հետ։ Նշվածի արդյունքում Արտո Թավուկչիյանի մոտ ձևավորվել է կարծիք, որ ամենայն հավանականությամբ՝ առկա են կոռուպցիոն դրսևորումներ, որոնց մասնակից կարող են հանդիսանալ և՛ վաճառողը, և՛ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, և՛ նկարչի հարազատները։
 
Հետաքրքրվեցինք՝ հայտնի՞ է կտավը վաճառողի անունը, թե՝ ոչ.
 
«Այն պահից սկսած, երբ նկարի համար վճարված գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը ներկայացվել է դատարան, այդ տեղեկատվությունը հանդիսանում է բաց տեղեկատվություն և այն հրապարակված է դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում»,- պարզաբանեց փաստաբան Հովհաննես Չամսարյանը։
 
Նշենք, որ Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանի գնահատմամբ՝ Մինաս Ավետիսյանին վերագրված կտավի արժեքը 20-25 000 դոլար է։
 
Սոնա Հարությունյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված