Հարություն Մերդինյանը դուրս է եկել եզրափակիչ
Սպորտ
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկությունում Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վրա որակավորման փուլում 14,966 միավորով, առաջին տեղով դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ:
Օղակների վարժությունում եզրափակիչ է դուրս եկել Արթուր Թովմասյանն, ով հավաքել է 14, 733 միավոր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում