«Բոլորդ պատասխան եք տալու, պատրաստվեք դատական գործի». ահազանգ Լոռիից (տեսանյութ, լուսանկարներ)
ԼուսանկարներՖեյսբուքյան օգտատերերն ահազանգում են, որ անօրինական հողի լիցք է կատարվում Դեբեդ գետ, ինչի համար առաջին մեղավորը և պատասխանատուն Թումանյան համայնքի ղեկավարն է, երկրորդ մեղավորը՝ ճանապարհը վերանորոգող ընկերությունը: Գետի մեջ և շրջակայքը լցվում է ճանապարհի կողքի սարի հողը:
«Բոլորդ պատասխան եք տալու, գետի հունը մաքրելու եք ձեր սեփական միջոցներով: Պատրաստվեք դատական գործի, սա հանցանք է բնության հանդեպ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերը՝ կից տեղադրելով ստորև ներկայացված լուսանկարները:
Նշենք, որ նմանատիպ իրավիճակ է նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում. Սանահին կայարան թաղամասի բնակիչները կոնկրետ չգիտեն՝ ինչ հողային աշխատանքներ են կատարվում իրենց թաղամասում. հույս ունեն՝ ճանապարհն է բարեկարգվելու: Ալավերդու համայնքապետարանից, սակայն, ժխտում են ճանապարհ նորոգելու խոսակցությունները. բյուջեով նման բան նախատեսված չէ:
Մանրամասները՝ Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)