Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Փաստ». ՀՀԿ–ն խաղում է ՔՊ–ի կանոններով

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ–ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլեւ կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սեւը: Ընդ որում՝ սեւ հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սեւ հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձեւակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել ընտրությունների արդյունքները: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ընտրությունների արդյունքների վրա ազդում են այլ հանգամանքներ, էսթետիկական դաշտից դուրս գտնվող հանգամանքներ:

Բայց կարգախոսն ու պաստառը, ընդհանրապես քարոզարշավային խորհրդանիշները կարող են որոշակի ազդակներ հանդիսանալ՝ պատկերացնելու տվյալ ուժի քաղաքական տողատակը, նրանց մասնակցության մարտավարությունն ու քաղաքական գործունեության առաջիկա տրամաբանությունը: Այս կոնտեքստում ՀՀԿ–ի ընտրած կարգախոսը, առավել եւս պաստառի սեւ գույնը որոշակիորեն թույլ են տալիս հասկանալ այդ կուսակցության թե՛ քարոզարշավային ընթացքը, թե՛ հետագա գործունեության էությունը: 

Փաստացի հանրապետականները մտնում են Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ուժի կողմից սահմանված խաղի կանոնների դաշտ: Խոսքը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ակտիվորեն շրջանառվող սեւ–սպիտակ քարոզչության մասին է, որը քաղաքական դաշտը բաժանում էր հեղափոխականների եւ հակահեղափոխականների, յուրայինների եւ օտարների: Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ իշխանություններն ընտրությունների են գնում այլ հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, սեւ–սպիտակի տրամաբանությունը որոշակիորեն շարունակելու է ներկա լինել: Հանրապետականները, ըստ էության, դիրքավորվելով սեւ՝ շարունակում են Փաշինյանի սկսած խաղը այդ իսկ խաղի կանոններով:

ՀՀԿ–ին, անշուշտ, չի կարելի մեղադրել: Նրանք չէ, որ սահմանել են այդ խաղի կանոնները, նրանք ընդամենն այդ կանոնների շրջանակում դիրքավորվել են ըստ իրավիճակի՝ նախընտրելով ինքնադրսեւորվել որպես սեւ: Սա ոչ միայն մարկետինգային իմաստով է ճկուն քայլ, այլ բավականին հեշտացնում է ՀՀԿ–ի գործը, ի տարբերություն մասնակից շատ այլ ուժերի: Խոսքը թիրախային լսարանի սահմանները առավել հստակ ուրվագծելու մասին է: Լսարան, որն անշուշտ այժմ փոքրամասնություն է, բայց լսարան, որի առկայությունն անհնար է նաեւ չնկատել:

Սակայն մարկետինգային ու քարոզարշավային հանգամանքներից զատ, ՀՀԿ–ի այս մոտեցումը հղի է վտանգներով՝ շարունակելու Փաշինյանի սահմանած խաղի կանոններն ու դրանից բխող հետեւանքները: Դաշտը բաժանելով սեւի ու սպիտակի՝ իշխանույունները ոչ միայն շանս են տալիս հեղափոխության թիրախ ՀՀԿ–ին ռեաբիլիտացվելու, այլեւ, ըստ էության, հիմքեր են դնում Հայաստանում քաղաքական դալտոնիզմի ամրապնդման: Դալտոնիզմ, որն առավել քան անթույլատրելի էր հեղափոխության, հատկապես սիրո եւ համերաշխության հեղափոխության տեսանկյունից, երբ կար քաղաքական դաշտի առողջացման ու բազմազանեցման խորքային խնդիր: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ՀՀԿ–ն պետք է կապիտուլացվեր ու արհեստականորեն ստեղծվեր դաշտ՝ բաղկացած բացառապես կողմնակիցներից:

Խոսքն այն մասին է, որ սեւ–սպիտակ գիծ քաշելով մի ընտրությունների ժամանակ, որին նոմինալ սեւերը չէին մասնակցում, իշխանություններն, ըստ էության, փակեցին քաղաքական այն ուժերի ճանապարհը, որոնք ժամանակի ընթացքում կարող էին հավակնել բազմազանեցնել Հայաստանի քաղաքական դաշտը՝ միաժամանակ խախտելով անցյալի դառը ավանդույթն ու կոտրելով ընդդիմադիր լինելու համար պատեհ–անպատեհ իշխանություններին քննադատելու բարդույթը:

Իշխանության սահմանած խաղի կանոններով, փաստորեն, շահում են իշխանություններն ու ՀՀԿ–ն: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր, թե՞ պարզապես Երեւանի ավագանու ընտրություններում ամեն գնով բարձր տոկոսներ ստանալուն միտված քարոզչական կարճատեսության հետեւանք է, դժվար է ասել: Բայց արդեն իսկ կան անհանգստացնող ազդակներ առ այն, որ ՀՀԿ–ին ընդդիմության տիտղոսը հանձնելով՝ իշխանությունը փորձում է փակել իրական քննադատությունների հնարավորությունը՝ միաժամանակ ձեռքի տակ քավության նոխազ պահելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված