«Ժամանակ». Տուգանքների խստացում
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծը արդեն ուղարկվել է խորհրդարան:
Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնց բեռը գերազանցում է սահմանված չափաքանակը, և դրանով մեծ վնաս է պատճառվում ասֆալտե ծածկույթին: Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց տուգանել կարգը խախտող վարորդներին, սակայն դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, ովքեր մի քանի անգամ իրենց բեռնատարներով արգելափակեցին երթևեկությունը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ այդ ոչ պոպուլյար քայլին, քանի որ ավազով ու խիճով բարձված մեքենաները ուղղակի ավերում են առանց այն էլ վատ վիճակում գտնվող ավտոճանապարհները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)