Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով «Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրել Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան 

PR-դ «շաքարով կտրեմ», կամ Հայկ Մարությանի ամենաչստացված դերը

Վերլուծական

Երևանի ավագանու վերջին ընտրություններից անցել է ուղիղ երկու ամիս: Ասել, որ այս ընթացքում ընտրություններում ձայների շուրջ 80 տոկոսով հաղթանակ տարած թիմը և ընտրված քաղաքապետը, մեղմ ասած, ոչնչով աչքի չեն ընկել, կնշանակի ոչինչ չասել: «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամները, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նախընտրական շրջանում երևանցիներին խոստումներ շռայլելու հարցում, ընտրվելուց հետո նորից մտել են ընտրական գործընթացների մեջ՝ հիմա էլ ԱԺ –ում են ցանկանում հայտնվել և հիմա էլ խոստումներ են շռայլում արդեն «Իմ Քայլը» դաշինքի մեկ այլ նախընտրական ցուցակում՝ շատ արագ մոռանալով, որ երևանցիների առաջ քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել: Ինչևէ, սա խոսում է ընդամենը քաղաքական ուժի մաս կազմող անհատների և ինչու ոչ՝ նաև ուժի անլրջության մասին:

Ինչ վերաբերվում է քաղաքապետ Հայկ Մարությանին, պետք է նշել, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում չենք կարող քննադատության տակ առնել նրա կատարած այս կամ այն քայլը, այն պարզ պատճառով, որ իր բոլոր քիչ թե շատ գործնական քայլերը Մարությանը կատարեց նախընտրական շրջանում՝ իր համակիրների թափորի ուղեկցությամբ՝ քայլելով մայրաքաղաքի մի թաղամասից մյուսը: Ընտրվելուց հետո Մարությանը ապացուցեց, որ դերասանական տաղանդը հաճախ պետք է գալիս նաև քաղաքական գործընթացներում, հատկապես՝ հնչեցրած խոստումների տակից հմտորեն դուրս գալու հարցում: Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքապետարանը չի էլ պատրաստվում զբաղվել չարաբաստիկ կարմիր գծերի վերացմամբ, իսկ խոստումները, թե Երևանում այլևս չի գրանցվի հողատարածքների ապօրինի բռնազավթում, մնացին գեղեցիկ բաժակաճառերի մակարդակում: Սոցիալական ցանցերում արդեն իսկ շրջանառվում են քաղաքապետին ուղղված բաց-նամակներ, որտեղ քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարության թույլտվություններ տրամադրելու մասին: Քաղաքապետարանը, իհարկե, փորձեց ակտիվ աշխատանքի իմիտացիա անել՝ մի շաբաթում քանդելով տասնյակի հասնող, իրենց գնահատմամբ՝ ապօրինի շինություններ: Սակայն շինությունների սեփականատերերի կողմից դատական քաշքուքներում ներքաշվելուց հետո քաղաքապետարանի էնտուզիազմը զգալիորեն նվազեց:  

Մարությանը և իր թիմը որոշեցին ցույց տալ, որ ոչ միայն քանդել են կարողանում, այլ նաև կառուցել և շենացնել: Այսպես՝ քաղաքապետը ներկա եղավ և մեծ շուքով բացեց Երևանում առաջին Սմարթ այգին: Միայն թե՝ Մարությանը մոռացել էր նշել, որ այգու կառուցման ծրագիրը հաստատվել և կառուցվել է նախորդ քաղաքապետի օրոք, իսկ ինքը միայն կարմիր ժապավենն է կտրում: Հասկանալով, որ ոչ քանդելն է ստացվում, ոչ կառուցելը՝ քաղաքապետը որոշեց մարդամեջ դուրս գալ և մեկ անգամ ևս հիշեցնել, որ հպարտ քաղաքացիները «մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն»: Մասնավորապես՝ օրեր առաջ տեսախցիկը ֆիքսել էր քաղաքապետին շարքային մահկանացու քաղաքացիների հետ նույն հերթի մեջ կանգնած՝ Մարությանը եկել էր գույքահարկը վճարելու, մոռանալով, որ դա կարելի է անել նաև օնլայն տարբերակով՝ առանց սրտաճմլիկ պաթոսի: Շատ պատահական կերպով քաղաքապետին ուղեկցում էր օպերատորը, ենթադրում ենք, որ նա էլ էր եկել հարկային պարտավորությունները կատարելու, սակայն էլ ինչ օպերատոր, եթե մշտապես տեսախցիկը քո հետ չէ և տեսնելով Մարությանին պարզապես չէր կարող չկատարել իր մասնագիտական պարտականությունները՝ քաղաքապետի հերոսությունը հասցնելով նաև մեզ բոլորիս: 

Ի դեպ, եթե իրավիճակը իրապես փոխված լիներ, ապա Մարությանի հերթում հայտնվելը նման անառողջ աժիոտաժ չէր առաջացնի: Բոլոր ժողովրդավարական երկրներում (իսկ մենք մեզ այդպիսին ենք համարում) պաշտոնյաները նույն միս ու արյունից կազմված քաղաքացիներն են, որոնց հայտնվելը հասարակական վայրում հասարակ քաղաքացու կարգավիճակում ընկալվում է իբրև սովորական երևույթ: Անխնա և, ինչն ավելի կարևոր է, անորակ փիառվելու փոխարեն քաղաքապետը և իր թիմը լավ կանեն զբաղվեն երևանցիներին տված խոստումները կատարելով: Դիմացը ձմեռ է, բնակֆոնդի խնդիրը մնում է ամենասուրը, քաղաքում 10 բալանոց խցանումները դարձել են երևանցիների առօրյայի անբաժան մի մասը: Եթե «Իմ Քայլի» քաղաքական թիմը անգամ մայրաքաղաքի մասշտաբով ի վիճակի չէ լուծել օրվա խնդիրները, ի՞նչ սպասել համապետական ընտրություններից հետո…

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները
Ամենադիտված