Քարոզչությո՞ւն, թե՞...
Քաղաքական
Համացանցում բուռն քննարկվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստը։ Բանն այն է, որ սոցցանցերում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում է՝ երթին ուղեկցող շտապօգնության մեքենայի դռնից ամրացված «Իմ քայլը» շարժման դրոշը։
Այնքան էլ դժվար չէ պատկերացնելը, թե ինչ նպատակ ունի շտապօգնության մեքենան «դուխով» դրոշով երթին մասնակցելիս։ Եթե անգամ երթի ժամանակ բուժօգնություն ցույց տալու նպատակով են շտապօգնության մեքենաները հայտնվել այնտեղ, ապա ի՞նչ գործ ունեն դրոշները մեքենաների վրա։ Իսկ ի՞նչ կոչել սա՝ վարչական ռեսուրսի օգտագործու՞մ, թե՞ ...
Սակայն նկատենք, որ իշխանականներն ինչպես միշտ մի պատճառաբանություն գտնում են արջի ծառայություն մատուցելու և հաճոյանալու համար: Այս անգամ էլ նրանք փորձում էին համոզել, թե երկրի դրոշն ու հեղափոխական սիմվոլը օգտագործելու մեջ որևէ վատ բան չկա։
Առաջացած աղմուկից շատ չուշացած արձագանքեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նա հրապարակել է նույն շտապօգնության մեքենան, որի վրայից հանված են դրոշները՝ գրելով. «Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»:
Ի դեպ, սա իշխանական ուժի կողմից՝ իբրև վարչական ռեսուրսի չարաշահում դիտարկվող առաջին դեպքը չէ: Օրեր առաջ էլ Փաշինյանը ակտիվ այցելություններ էր իրականացնում տարբեր մարզեր, քաղաքներ, գյուղեր: Երեկ էլ համացանցում աղմուկ բարձրացրեց Փաշինյանի լուսանկարով՝ «Իմ քայլը» դաշինքի փակցված նախընտրական պաստառը, երբ քարոզարշավի պաշտոնապես սկսելուն դեռևս մի քանի օր կա:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)