Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Նիկոլ Փաշինյանն ազդարարեց Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության մեկնարկը

Քաղաքական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանի հրավիրած համաերևանյան երթն ավարտվեց: Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց, որ այսպիսով ազդարարում է Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության սկիզբը:
 
«Այսօր մենք իրականացրինք Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաերկար և ամենատևական երթը: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե, և 37.5 կմ մեկ օրվա մեջ։ Ինչ խորհուրդ ուներ այս ամենը. առաջինը՝ մենք սրանով ևս մեկ անգամ ի ցույց տվեցինք, որ մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր հոգին հանձնվել չգիտի, և մեզ ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը, և մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդը կցանկանա: Իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, նրանց աչքերի մեզ նայեցին, հազարավոր քաղաքացիների օրհնությունը ստացանք: Երկրորդ խորհուրդը հետևյալն էր՝ դա, ըստ էության, ինչ-որ առումով քավության ճանապարհ էր, որովհետև մենք արդեն 6 ամիս՝ առաջնորդում ենք Հայաստանը կառավարության ու իշխանության կարգավիճակով: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար: Սա նաև ի հարգանս քավության երթ էր բոլոր այն քաղաքացիների, ովքեր որևէ կերպ դառնացել են այս ընթացքում, որևէ հիասթափություն են ապրել այս ընթացքում:
 
Բայց, սա նաև ոչ թե երթ էր, այլ մի յուրօրինակ ուխտագնացություն Երևան մայրաքաղաքի փողոցներով: Մենք, այս ուխտագնացությամբ, հաստատեցինք մեր հավատարմությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին: Մենք ցույց տվինք, որ հավատարիմ ենք այդ ճանապարհին, և մեզ ոչինչ չի ստիպի շեղվել այդ ճանապարհից: Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ձեզնից ու մեր քաղաքականթիմից լիազորված ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեցի, որ Հայաստանում մեկնարկում է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և այդպես էլ տեղի ունեցավ: Եվ ես հիմա այստեղից ուզում եմ ազդարարել, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը, որի արդյունքներով Հայաստանն իսկապես դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ մարդկանց երկիր, ազատ մարդկանց երկիր, հզոր մարդկանց երկիր»,- ասաց Փաշինյանը:
 
Նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկած երթն անցավ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններով: Համաերևանյան քայլերթը Նիկոլ Փաշինյանը ավարտեց Կառավարության շենքի մոտ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված