Կարլսենը և Կարուանան 11-րդ անգամ ոչ ոքի խաղացին
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 11-րդ պարտիան ևս ավարտվեց խաղաղ արդյունքով:
Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնության համար մրցախաղում հերթական ոչ ոքին է գրանցվել: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգ Մագնուս Կարլսենը և հավակնորդ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան նորից չեն կարողացել հաղթել միմյանց՝ պարտիայի 55-րդ քայլին կիսելով միավորը: Այժմ գրոսմայստերներն ունեն 5,5-ական միավոր:
Աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում այսքան անընդմեջ ոչ ոքի արդյունք գրանցվել էր միայն 1995 թվականին Անանդի և Գարի Կասպարովի մրցախաղում:
Նոյեմբերի 25-ին գրոսմայստերները կհանգստանան, իսկ վերջին դասական պարտիան կխաղան նոյեմբերի 26-ին: Եթե այդ պարտիան ևս ավարտվի ոչ ոքի, ապա ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)