Մխիթարյանը` «Բորնմութ»-ի դեմ խաղի մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է թիմի հաղթանակին:
«Դժվարին խաղ ստացվեց, սակայն կարևորն այն է, որ տուն ենք վերադառնում հաղթանակով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է կիսապաշտպանը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալվեց և 2:1 հաշվով հաղթեց «Բորնմութ»-ին: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Նա աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ուներ: Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 27 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում