Բուսաբանական այգու մոտ «Մերսեդեսը» բախվել է վերամբարձ կռունկին. ուղևորներից 2-ը զոհվել են
Հասարակություն
Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, նոյեմբերի 26-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, «Մերսեդես-բենց E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.) բախվել է ճամփեզրին կայանած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկին (վարորդը՝ Լ. Ա.): Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Մերսեդես-բենց E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի դի, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)