Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Պարոնա′յք երդվյալ ատենակալներ» ՝ շքերթը սկսված է

Քաղաքական

Մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: 12 օր անընդմեջ 11 քաղաքական ուժ կպայքարեն հայոց պառլամենտի աթոռների համար: Տրամաբանորեն` 11 քաղաքական ուժերն իրենց զինանոցի դիպուկ զենքերը պատյանից կհանեն ընտրարշավի ընթացքում:′

Տարածված կարծիք է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններում սահմանադրական 70 տոկոսը ՔՊ-ն ապրիլից ունի իր կուսակցական գրպանում: Մինչդեռ ընտրությունները կարող են և անակնկալներ մատուցել, հատկապես այս ընտրությունները, որտեղ ընտրակաշառքով ձայների աճուրդի բորսան փակված է: Իսկ վարչական ռեսուրսն արդեն իսկ շրխկալով գործում է հօգուտ իշխանության` ՆիկոլՓաշինյանի հրապարակային ամենելույթ ավելանում է ՔՊ-ի ակտիվին ինքնաբերաբար: Նա ինքն էլ, չխուսափելով օրենքը խախտելուց, աշխատանքային ժամերին, աշխատանքային այցերում մարզեր` քարոզչություն է անում հօգուտ «Իմ քայլի»` ի սկզբանե խախտելով մրցակցային հավասարությունը 11 քաղաքական ուժերի առաջ:

Անցած տասնամյակներում ձևավորվել է մարդկանց խումբ, որ իրենց սրբազան պարտքն են համարում աշխատել իշխանության համար: Կարևոր չէ` ով է իշխանությունը` ՀՀԿ-ն, ՔՊ-ն, թե«եսիմ ով», երեկ նրանք ցրում էին ՔՊ-ի ցուցարար ակտիվիստներին, այսօր ՔՊ-ի ցուցակում են ու ՔՊ-ի համար են ձայներ հավաքում: Սա ցավալի, բայց փաստ իրողություն է ևտխուր պատմություն, որ պիտի քրեական ավարտ ունենա, եթե հեղափոխությունը հավատում է ինքնիրեն:

Անցած շաբաթ նախընտրական մարաթոնի մեջ էին հիմնականում երկու կուսակցություն` ՀՀԿ-ն ու ՔՊ-ն: ՀՀԿ-ն իր լայվերով հասնում ու անցնում է ՔՊ-ից: Դա ևս տխուր պատմություն է` ինչպես տասնամյակներ իշխած կուսակցությունը խուսափում է ընտրողի հետ տետատետից ու ընտրել է ՔՊ-ի «զենքը»` փորձելով վազանցել չգիտես որտեղից եկած ու ինչու իր ճանապարհը փակած նորելուկին: ՀՀԿ-ն համառում է, որ իր փորձն անփոխարինելի ժառանգություն է ու պարտադիր պիտի փոխանցի անփորձ նորելուկներին:

Ըստ էության՝ ՀՀԿ+ՀՅԴ, իրենք իրենց լավագույն ծառայությունը մատուցած կլինեին, եթե չմասնակցեին արտահերթ ընտրություններին ու փորձեին իրական ռեբրենդինգի գնալ` վերանայելով թե՛ անցած ճանապարհն ու գործած սխալները, թե՛ ներկա ու ապագա անելիքները: Նրանց գործունեության մեջ չի փոխվել ոչինչ` նույն այբբենական ճշմարտություններն են շարադրում ու միշտ շրջանցում են հարցը, թե իրենց իշխանության տարիներին ինչու՞են անլուծելի մնացել հարցերը, որոնց չլուծման մեջ են մեղադրում ներկայի նորելուկ անփորձներին: ՀՀԿ-ն, կորցնելով միակ, անփոխարինելի ու հավերժ իշխանության տիտղոսը, հիմա էլ իրեն հայտարարում է միակ, անփոխարինելի ու հավերժ ընդդիմություն և իշխանության գոյությունը պայմանավորում է ընդդիմության գոյությամբ: Սա բոլորովին անծանոթ դաշտ է ՀՀԿ+ՀՅԴ համար:

Բոլոր 11 ուժերն այնքան տարբեր  են իրենց պատմության, գործունեության, նպատակների ու այդ նպատակներին հասնելու միջոցների ընտրության դաշտում, որ, թերևս, ՀՀ-ում այսպիսի խայտաբղետ առաջարկ չի եղել ընտրողին, որ ապակողմնորոշելու է նրան ու փոշիացնելու է ձայները այն քաղաքական ուժերի վրա, որ մնալու են 1-3 տոկոսի շրջագծում:

Ցավալի է, որ քաղաքական ուժերը վատ հարաբերություններ ունեն համաշխարհային քաղաքականության զարգացման միտումների հետ, գլոբալ աշխարհի հետ ու ամեն ինչ տեսնում, գնահատում, տեղավորում են իրենց լոկալ շահի անկյունում: Լոկալ շահը հնարավորինս շատ մանդատ ստանալն է: Հետո ի՞նչ: Ի՞նչ են անելու մանդատը: Շարունակելու՞են կղզիացած ու մեծ աշխարհից մեկուսացած, մեծ աշխարհին միայն ԱԺ փոքրիկ պատուհանով նայելու «ավանդույթը:

Եկեղեցին ու մշակույթը հազարամյակներով պահպանել են պետականությունը` պետականությունը կորցրած երկրում, պետականությունը վերականգնած ժողովուրդը այլևս պարտավոր է իր ձեռքը վերցնել ներկան կազմակերպելու ու ապագան ծրագրելու գործը, ոչ թե հարևանների ու դաշնակիցների թրի տակով անցնելով, այլ իր համար ու հանուն իր կենսագոյության: Քաղաքական շատ քիչ ուժեր ունեն այս գիտակցությունը: Հիմնականում գործում է գոյի` այս դեպքում իրենց, ինքնապահպանման իներցիան, իսկ պետությունը իրենցից դուրս գոյություն է, որ պարտավոր է հարմարվել իրենց գործողություններին. սա է Հայաստանի ձախողումների ու անհաջողությունների պատճառը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված