«Հրապարակ». Քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտեւի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ եւս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։
Դեբատն ընթանալու է մոտավորապես հետեւյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղել մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։
Նախնական համաձայնություն տվել են բոլորը, անգամ Գագիկ Ծառուկյանը, ով, ասում են՝ «շատ լուրջ պատրաստվում է»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան