«Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային $927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) 

Վիգեն Սարգսյանը ստանձնել է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (տեսանյութ)

Քաղաքական

Վիգեն Սարգսյանը «Լույս» ստանձնել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք  հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։ Միջոցառմանը հրավիրված էին «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։

Դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։ Նա հայտնեց, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է: 

Ըստ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի, շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին հիմնադրամից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ «Լույսի» համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանի վրա: Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը: 

Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշեց, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը: Ամփոփելով խոսքը, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև տարիների ընթացքում հիմնադրամի լավագույն բարեկամներ դարձած բարերարներին ու դոնոր կազմակերպություններին։ 
Միջոցառման հիմնական հատվածում հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա, գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև և այդ կապը բացասական է: Ամերիկացի պրոֆեսորի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության էությամբ։ 
Դասախոսությունից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, որին հրավիրված էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր ուղղեցին պրոֆեսոր Քյուսիկին և հնարավորություն ստացան համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ:

«Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։ 

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն էԱլիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասինԱլիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունըReuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԲագրատ արք. Գալստանյանի հուզիչ գրառումը՝ հոր մահվան կապակցությամբԿիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրյա ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքերԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է երկու հազարըԱբովյան․ քաղաքական հետապնդումները կարող են հասնել յուրաքանչյուրի տունԲալիում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 ուղևոր տեղափոխող լաստանավումԵկեղեցու ներքին գործերը աշխարհիկ մարդու գործը չէ. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին«Դու յուրային չես»․ Հայկ Ֆարմանյանը պնդում է՝ ՊԵԿ-ից իրեն հեռացրել են քաղաքական հայացքների պատճառովԱՄՆ-ն կասկածում է, որ կկարողանա պաշտպանել իր ռազմաբազաները Իրանի հարձակումից
Ամենադիտված