Սա պետություն է, սա բոստան չի
Քաղաքական
Մսուր-մանկապարտեզային քարոզարշավի տպավորություն է թողնում։ Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով քարոզարշավի առաջին օրվանից ստացած տպավորություններին՝ ասաց ԲՀԿ կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանը։
«Մսուր-մանկապարտեզային քարոզարշավն ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ ցուցակներում ունենք քաղաքականությամբ չզբաղված և պատահականորեն այնտեղ հայտնված մարդկանց։ Ընդհանուր առմամբ, շատ տխուր տպավորություն է, շատ անորակ քարոզարշավ է»,- նշեց Բաբաջանյանը։
Վարուժան Բաբաջանյանը նշեց, որ քարոզարշավի առաջին օրը հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ։
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ վարչական ռեսուրսի օգտագործման հրահանգ վերևից չի տեսնում։
«Տասովչիկների, համայնքապետերի լծակների օգտագործումը ոչ թե կառավարության հրահանգն է, այլ թեկնածուները իշխանության անունից մոտենում են, ձայն խնդրում կամ ասում են՝ մեզ ընտրեք, որ հետո ձեր երեխաներին մի տեղ պաշտոնի կտեղավորենք: Դա իներցիոն գործընթաց է, բայց վերևից հրաման չեմ տեսնում»,-ասաց նա:
Բաբաջանյանի կարծիքով՝ երկրի ղեկավարը չպետք է լինի այդքան էմոցիոնալ, որքան Փաշինյանն է․
«Ես չեմ հասկանում, թե ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ինչու է այդպես վրդովվում, սկսում գոռգոռալ: Ի վերջո՝ դու պետության ղեկավար ես, ամեն անգամ դուրս գալ հոխորտալ՝ քեզ կդատեմ, կփռեմ ասֆալտին: Սա պետություն է, սա բոստան չի: Ես սրտացավորեն եմ ասում, նա խորհրդականներ չունի՞: Նա պետք է լինի պետության սթափության երաշխավորը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)