Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա 

«Ժամանակ». Ով է լինելու առաջին «ներվողը»

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վերաքննիչ դատարանում երեկ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրա կալանքի որոշմանը: Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել էր Վերաքննիչի նախկին որոշումը, որով Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Հիմա Վերաքննիչը փաստորեն նոր քննություն է իրականացնում եւ պետք է որոշի՝ մնո՞ւմ է Քոչարյանն ազատության մեջ, թե՞ կալանավորվում է: Սա, իհարկե, հայաստանյան ներքին զարգացումների համար հատկանշական գործ է՝ նկատի ունենալով թե՛ ընդհանուր ներքաղաքական համատեքստը, թե՛ այն, որ Վճռաբեկի որոշումը փաստորեն եղավ Հայաստանում նախընտրական արշավի շեմին, Քոչարյանի գլխին կախելով փաստորեն «դամոկլյան սուրը»:

Մյուս կողմից, իրավիճակը բավականին հետաքրքիր գունավորում ստացավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հայտարարեց, որ հասարակությունից գողացված, յուրացված փողերը, որոնք միլիոնավոր դոլարների հարստություն են դարձել նախկին իշխանության տարբեր ընտանիքների համար, այդ թվում՝ Քոչարյանների՝ ինչպես հայտարարել էր վարչապետը, պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվեն եւ ուղղվեն զինված ուժերին: 

Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում առաջին անգամ տվել է անուններ, ազգանուններ՝ Քոչարյանների, Սարգսյանների, Խաչատրյանների ընտանիքների, եւ նաեւ սահմանել հանրությունից յուրացված միջոցների վերադարձի շատ կոնկրետ նպատակակետ կամ հասցե՝ զինված ուժեր, բանակ:

Սա, իհարկե, լիովին տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ մեսիջներ հղել հանրության արմատական տրամադրված, նախկին համակարգի հանդեպ կոշտ քայլեր պահանջող շերտերին: Սակայն մյուս կողմից արվում են բավականին կոնկրետ հայտարարություններ, եւ գործնականում առաջին անգամ նշվում է շատ կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնան հետ բերվող ռեսուրսները: Իսկ սա արդեն նշանակում է, որ բանը ամենեւին լոկ նախընտրական տրամադրությունը չէ, եւ գործ ունենք որոշակի այլ առարկայություններ պարունակող իրողությունների հետ:

Եվ այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ այդ առարկայացումը տեղի է ունենում խորհրդարանի ընտրությանը զուգընթաց, բավականին թափանցիկ տողատակով, որ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է նախկին իշխանության շրջանակների համար շատ ավելի բարձրացնել, այսպես ասած, սիրո եւ հանդուրժողության ռեժիմից օգտվելու նշաձողը:

Մյուս կողմից, սակայն, «վերադարձի» հասցեն բանակը դիտարկելով, Փաշինյանը նաեւ ցույց է տալիս, այսպես ասած, հասարակական ներման ճանապարհը, այն իմաստով, որ բանակի հասցեով վերադարձը ոչ միայն պրագմատիկ, այլ նաեւ բարոյա-քաղաքական առումով կարող է ավելի ծանրակշիռ փաստարկ լինել հանրային ներում ակնկալելու կամ ստանալու իմաստով, ինչի մասին էլ Փաշինյանը խոսել էր դեռեւս Երեւանի քաղաքապետի ընտրության իր հայտնի ելույթում: Եվ այս իմաստով, թերեւս, հետաքրքրական է սպասել, թե ո՞վ է լինելու յուրացրած ռեսուրսները բանակին առաջին «վերադարձնողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Ամենադիտված