Նախատեսվում է ներդնել հարցաքննությունների տեսաձայնագրման ինստիտուտ
Հայաստանում նախատեսվում է հարցաքննությունների ընթացքում ներդնել տեսաձայնագրման ինստիտուտ:
Այս մասին, ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Ըստ անհրաժեշտության, մենք նպատակ ունենք կատարելագործել խոշտանգումներից տուժած անձանց փոխհատուցման կառուցակարգերը: Այս հիմնահարցի համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ծրագիր է իրականացնում՝ «Ամրապնդել առողջությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» անվանմամբ»,- նշեց Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում առանձնահատուկ շեշտադրում է արված նաև ազատությունից զրկելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)