Ռոնալդուի նոր ձեռքբերումը Չեմպիոնների լիգայում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Յուվենտուս»-ը տնային խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին: Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփել է Մարիո Մանջուկիչը:
Այդ խաղում արդյունավետ փոխանցմամբ աչքի է ընել Կրիշտիանու Ռոնալդուն: 33-ամյա պորտուգալացու համար իսպանական թիմի նկատմամբ հաղթանակը 100-րդ հաղթական խաղն էր Չեմպիոնների լիգայում:
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գրանցեց այս ցուցանիշը:
Հատկանշական է, որ Ռոնալդուն ավելի շատ հաղթանակ է տոնել քան մրցաշարին մասնակցած 140 ակումբներից 136-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում