«Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղափոխվել է
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղափոխվել է:
ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել տեղափոխել հանդիպումը` Ուկրաինայում արտակարգ դրություն մտցվելու պատճառով: Խաղը Վորսկլայից տեղափոխվել է մայրաքաղաք Կիև: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի E խմբի առաջատարը «Արսենալ»-ն է՝ հավաքած 10 միավորով: Այս թիմերի առաջին խաղում «զինագործները» հաղթել են 4:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)