Լարված իրավիճակ Վրաստանում․ ընտրություններից հետո բախում է տեղի ունեցել ընդդիմադիրների և ոստիկանության միջև (տեսանյութ)
Վրաստան
Վրաստանում Մառնեուլիի մունիցիպալիտետի վարչական կենտրոնի թիվ 59 ընտրատեղամասի մոտ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Տարածված տեղեկատվությունների համաձայն՝ իրավիճակը վատացել է այն ժամանակ, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովը ավարտել է ձայների հաշվարկը:
Դիտորդական առաքելություն կատարողները, որոնք աշխատել են ընտրատեղամասում, պահանջել են ամփոփիչ արձանագրության պատճենը, որից հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։
Դրանից հետո ընդդիմադիրների և ուժային կառույցի աշխատակիցների միջև ընդհարում և ծեծկռտուք է եղել, որը տեղափոխվել է փողոց։
Ընդդիմության դիտորդը պնդում է, որ Իմիի թիվ 59 ընտրատարածքում նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն հաղթել է վեց ձայնի տարբերությամբ: Նա վստահ է, որ իրեն չեն տրամադրել արձանագրության պատճենը, քանի որ ցանկանում են կեղծել արդյունքները:
Այսօր Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի թեկնածուները Սալոմե Զուրաբիշվիլին էր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչը և Գրիգոլ Վաշաձեին «Միասնությունն ուժ է» դաշինքի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել