Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ) Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ) Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Տնտեսական սահմանափակումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետի գնահատականը (տեսանյութ) Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան (տեսանյութ) Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ) 

Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է․ Հերմինե Նաղդալյանն՝ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին

Քաղաքական

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հանդես  է եկել հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ երեկ լուրեր էին տարածվել, որ Նաղդալյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ 

«Հարգելի հայրենակիցներ, մոտ 30 տարի ծավալում եմ հասարակական, քաղաքական եւ պետական գործունեություն:

Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ, 1995 թվականին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 եւ 2017 թթ. ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:

23 եւ կես տարի պատվով եւ պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական եւ արտաքին հարցերի հանձնաժողովներում: 2012-ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ: Տարիներ շարունակ հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ եւ համահեղինակ եմ:

Հպարտ եմ, որ խորհրդարանական գործունեության ավելի քան 23 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝ 2003-2017 թթ. եղել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ, մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում՝ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության եւ այլն՝ ամենուրեք աշխատելով պաշտպանել եւ առաջ մղել Հայաստանի շահերը:

Հայաստանի երրորդ հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից եւ Արցախյան ազատամարտից մինչեւ խաղաղություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացում, քաղաքացու եւ քաղաքական գործչի իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով աջակցել պետականաշինությանը: Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ ազնիվ եւ անմնացորդ, ղեկավարվել եմ պարտքով եւ խղճով: Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները: Խոսել եմ այնտեղ, որտեղ շատերը հաճախ լռել են կամ թաքնվել:

21 տարի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ եւ այս տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի ղեկավարել եմ ՀՀԿ կանանց խորհուրդը (մոտ 80 հազ. անդամ), որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն մասնակցությունն ունենալ թե՛ ՀՀ քաղաքական դաշտում եւ թե՛ միջազգային հարթակներում՝ ձեւավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի:

Այս ամբողջ ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ, հազարավոր մարդկանց ընդունել եւ փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:

Այսօր շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակիցներին, բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդարանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին եւ չընտրողներին» եւ թողություն խնդրել բոլոր այն սխալների ու բացթողումների համար, որ ունեցել ենք ես ու իմ կուսակցությունը մեր անցած ճանապարհին: Հավատացեք ՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների, եւ ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի մեջ:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական եւ թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար՝ հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ՝ կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է եւ որեւէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:

Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե՛ ամբողջ հանրապետությունում եւ թե՛ թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:

Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին, ուզում եմ, որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաեւ իմ համեստ ներդրումը»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրըԻսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ. ՆեթանյահուՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ ռազմածովային ուժերՈւշադրությունը պահելու գաղտնիքը․ ինչու որոշ մարդիկ ավելի հեշտ են կենտրոնանումՀնդկաստանում ճոպանուղու խափանումից հետո տարհանվել է մոտ 300 զբոսաշրջիկ (տեսանյութ)Մարդու ուղեղը երբեմն «կեղծ հիշողություններ» է ստեղծումՀոնկոնգում անցկացվել է աշխարհի ամենաանսովոր մրցույթներից մեկըԳյումրին. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել Ֆիլիպիններում փլուզված շենքի փլատակների տակ դեռ մարդկանց են որոնումՎթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվելԵվրոպայի ամենամեծ ստորգետնյա ջրային պաշարի վերաբերյալ նոր ահազանգՄերձավոր Արևելքում բանակցությունների ֆոնին աշխարհը սպասում է նոր համաձայնության. վերլուծաբան Ռուսաստանը Աֆղանստանին նոր մարդասիրական օգնություն կտրամադրիՃապոնիայի ֆոնդային շուկան կտրուկ աճել է Ռուսաստանը քննարկում է նոր միջազգային տնտեսական նախագծերՌուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններԱՄՆ–Իրան բանակցությունները մտել են նոր փուլՆավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել ԱՄՆ–Չինաստան հանդիպումից մեծ առաջընթաց չի արձանագրվելՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասինAl Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Սուդանում վառելիքի և պարարտանյութի թանկացումը սպառնում է նվազեցնել գյուղատնտեսական արտադրությունըՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Զելենսկուն կոչ են արել կոկորդիլոսի արցունքներ չթափել Օրեշնիկի հարձակման պատճառովԻրանը վերականգնել է միջազգային ինտերնետի հասանելիությունը՝ շուրջ 90-օրյա սահմանափակումներից հետոԻսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներԱկնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառինՈւկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերըՔո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ. ասա Ո՛Չ ընտրակաշառքին (տեսանյութ)Ժողովրդավարական բաստիոնում չեն լինում քաղբանտարկյալներ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերովՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՆեթանյահուն մտահոգ է Իրանի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից․ ReutersՉինաստանի ԱԳՆ. Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի շուտով կնքման մասինԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Թրամփը սպառնացել է Իրանին վերսկսել ռազմական գործողությունները համաձայնագրի բացակայության դեպքումԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճՈւգանդայում Էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվելՌուսական պարարտանյութերը շարունակում են կարևոր դեր ունենալ ԲրազիլիայումԱռաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը (տեսանյութ)Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզելՁերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Ռուբիոն լայն միջազգային աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ ծրագրինԵՏՀ-ում տեղի է ունեցել թեմատիկ գիտագործնական համաժողով«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարիցԶելենսկու և Տիխանովսկայայի հանդիպման թեման բացահայտվել է․ խոսք է գնում սահմանային սադրանքների մասին
Ամենադիտված