Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Սպորտ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ՊՍՎ-ի հետ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ (2:1), «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով «Բենֆիկա»-ի դեմ հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ (5:1), «Լիոն»-ի հարձակվող Մաքսվել Կորնեն, ով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը երկու գոլ է խփել (2:2) և «Նապոլի»-ի հարձակվող Դրիս Մերտենսը, ով երկու գոլ է հեղինակել «Ցրվենա Զվեզդա»-ի դեմ խաղում (3:1):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)