Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արել Բնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել 

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել

Քաղաքական

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել: Զեկույցն ամբողջությամբ հասանելի է  ԵԱՀԿ կայքում:

Զեկույցում ասվում.

1. ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ

• Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Համաձայն արտահերթ ընտրութունների անցկացման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածության՝ Վարչապետի հոկտեմբեր 16-ի տակտիկական հրաժարականի արդյունքում, որի նպատակն էր լուծարել խորհրդարանը, նշանակվեցին արտահերթ ընտրություններ։

• Խորհրդարանական ընտրությունների իրավական դաշտը վերջին անգամ փոփոխվել է 2018թ. մայիսին: Ընտրական օրենսգրքում և համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները և ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ և տույժեր: Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, կառավարության կողմից օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացվեց , որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով զուտ համամասնական ընտրակարգի, և ներմուծել մի շարք այլ նշանակալի փոփոխություններ, սակայն նախագիծն ի վերջոչստացավ պահանջվող՝ խորհրդարանում մեծամասնություն համարվող ձայների երեք հինգերորդը

• Երկաստիճան համամասնական ընտրակարգով ընտրվում է առնվազն 101 պատգամավոր: Թեկնածուներն ընտրվում են մեկ համապետական փակ և 13 տարածքային բաց ցուցակներից: Այն դեպքում երբ որևէ մեծամասնություն չի ձևավորվում պաշտոնական արդյունքների հրապարակումից վեց օր անց, երկրորդ փուլ է իրականացվումառավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուական ցուցակների միջև՝ ընտրությունների օրվանից հետո՝ 28-րդ օրը: Խորհրդարանային չորս մանդատը վերապահված է առավել մեծ թվով ներկայացված ազգային փոքրամասնությունների թեկնածուներին։ Ընտրական վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) և 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից: ԿԸՀ-ն կանոնավոր նիստեր է ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքլություն 2 Հայաստանի Հանրապետություն, Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դեկտեմբերի 9, 2018 Միջանկյալ զեկույց (12-25 Նոյեմբեր, 2018)

• հրավիրում և ընդունում է միաձայն կոլեգիալ որոշումներ: ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով որևէ մտահոգություն դեռևս չի արտահայտվել: Բոլոր չորս խորհրդարանական կուսակցությունները և դաշինքը ԿԸՀ ներկայացրել են ԸԸՀ իրենց թեկնածուների դիմումները անդամի թափուր տեղը համալրելու համար մինչև նոյեմբերի 21-ը: Շուտով անցկացվելու են ԸԸՀ անդամների համար նախատեսված դասընթացներ։

• Ընտրողների ռեգիստրը պասիվ ցուցակ է՝ հիմնված բնակչության ռեգիստրի վրա: Հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող: Համաձայն օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) մի շարք զրուցակիցներ անհանգստություն են հայտնել քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ:

• ԿԸՀ կողմից գրանցվել են ինը քաղաքական կուսակցությունների և երկու կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցուցակներ: Բոլոր մասնակիցներն ապահովել 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել:

• Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում : ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում, վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : ԺՀՄԻԳ ԸԴԱ –ի բ զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում :

• Բոլոր մրցակիցները բացել են քարոզարշավի համար նախատեսված հատուկ բանկային հաշիվներ: Որոշ կազմակերպչական ծախսեր, ինչպես օրինակ՝ գրասենյակի տարածքի վարձավճարը, կարող են չկատարվել քարոզարշավի հիմնադրամից: Մուծումներ կարող են ընդունվել ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից: Սակայն, օտարերկրյա կամ անանուն աղբյուրներից մուծումներ չեն թույլատրվում: Քարոզարշավի հիմնադրամի վերահսկումն իրականացվում է ԿԸՀ Վերահսկիչ - վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) կողմից:

• Լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքլություն 3 Հայաստանի Հանրապետություն, Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դեկտեմբերի 9, 2018 Միջանկյալ զեկույց (12-25 Նոյեմբեր, 2018) ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշեցինորոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը ը որակեցին որպես ոչ նպաստավոր գործող կառավարության,մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար:

• Ընտրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները և դիտորդները կարող են բողոքներ ներկայացնել միայն իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ, իսկ կուսակցությունների վստահված անձինք և հանձնաժողովի անդամները կարող են բողոքներ ներկայացնել ինչպես իրենց, այնպես էլ այլ շահառուների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ ընտրությունների վարչարարությամբ զբաղվող մարմինները կամ դատարանները բողոքներ չեն ստացվել:

• Օրենքը նախատեսում է միջազգային և քաղաքացի հանդիսացող դիտորդների և կուսակցությունների վստահված անձանց ներկայությունը ընտրատեղամասերում: Նոյեմբերի 24-ի վերջնաժամկետով, ԿԸՀ-ն ստացել է 23 հայտ ՔՀԿ-երից՝ որպես դիտորդ հավատարմագրվելու համար:

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ի հետևումն Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացնելու հրավերին և սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Կարիքների գնահատման առաքելության հանձնարարականին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից նոյեմբերի 12-ին1 Հայաստան է գործուղվել Ընտրությունների դիտորդական առաքելություն (ԸԴԱ): Դեսպան Ուրսուլա Գացեկի գլխավորած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 13 փորձագետներ, ովքեր տեղակայված են Երևանում և 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր նոյեմբերի 18-ին տեղակայվել են հանրապետության ողջ տարածքով: Առաքելության անդամները ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 20 պետություններ: Քվեարկության օրվա ընթացակարգերը դիտարկելու նպատակով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակից երկրներից հայցել է թվով 250 կարճաժամկետ դիտորդներ:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ին Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն է
Ամենադիտված