Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

ՅՈւՆԵՍԿՕ-ում ունենք արդար դատարանի խնդիր. ազգագրագետը՝ հայկական քոչարին ադրբեջանցիների կողմից յուրացնելու մասին

Գիտություն և Մշակույթ

Ադրբեջանը պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ, որ իրենց շրաջանում «յալլի» անունով հայտնի հայկական քոչարի պարը տեղ գտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի  թվիթերյան պաշտոնական էջից։ Հետաքրքիր է, որ գրառման մեջ պարի անվանման կողքի փակագծերում նշված է «Քոչարի, թեմզերե»:

Սակայն դեռևս անցյալ տարի` 2017 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում, Քոչարին Հայաստանի հայտով գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում: Սա հայ հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանն ինչ մշակութային արժեք ներկայացնում է, հաջորդ տարի Ադրբեջանը սկսում է վիճարկել. «Դա նրանց մոտ մարտավարություն է: Նրանք կարող են վիճարկել, որ դա տարածաշրջանային պար է: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հիմարությունները չանցնեն: Այդպես նրանք հայկական լավաշն էլ վիճարկեցին, դարձրին տարածաշրջանային, որը գրանցված էր որպես հայկական հացատեսակ»,- ասաց Խառատյանը:

Չնայած՝ Հայաստանն ունի բոլոր փաստերը, սակայն ազգարագետի կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշառված մարմին է. «Այդ կառույցը փողով է աշխատում, և Ալիևների ներդրումն այստեղ շատ մեծ է: Ես դեռ 2 տարի առաջ հայտարարել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս ծրագրին Հայաստանը չպետք է մասնակցի` բարձրաձայն հայտարարելով, որ դա շատ շահախնդիր և կաշառված մարմին է: Ի՞նչ գործ ունենք մենք այդ կաշառված կառույցի հետ»,- նշեց Խառատյանը և հավելեց, որ այս ուղղությամբ աշխատանք ունեն անելու պետական կառույցները, մասնավորապես՝ ԱԳՆ-ն պետք է դիվանագիտական խողովակներով կաշառքի խնդիրը և շահախնդրության խնդիրը քննարկի, որ ՄԱԿ-ը իր կառույցի նմանատիպ խնդիրները դարձնի քննարկման նյութ, ինչպես նաև այս հարցը պետք է բարձրաձայնվի հասարակության լայն շերտերի կողմից. 

«Պարզ է, որ Ադրբեջանը անընդհատ պետք է այսպիսի բան անի: Հայկական արժեքները միշտ կներկայացնենք և խնդիր կունենանք դրանք վիճարկելու: Բայց այդ երբվանի՞ց է Ադրբեջանը էթնիկ մշակույթ ձևավորվել և  երբվանի՞ց է Ադրբեջանը հավակնել էթնիկ մշակութային արժեքի: Նախիջևանի ողջ տարածքում թուրքացած նախկին հայ բնակչություն է: Նրանք շարունակում են պարել հայկական պարեր, բայց նրանք մինչև 19-րդ դարի վերջը հայեր էին, և հայկական պարեր էին պարում: Հարյուրավոր տարիներ քոչարին մերն է եղել, նույնիսկ գերեզմանաքարերի վրա քոչարի պարն է պատկերված»

Այնուամենայնիվ, ազգագրագետը նաև հավելեց, որ վիճարկելու դեպքում Հայաստանն ունի բոլոր ապացույցները.  «Ապացուցողական կողմի խնդիր մենք չունենք, բայց ունենք արդար դատարանի խնդիր»:

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված